Գաստրո գոտի

Այս գոտում կարող եք գինին համադրել ամենատարբեր ու յուրահատուկ սննդի հետ, որոնց թիվն ավելի քան 30-նն է լինելու։

Գինիների գոտի

Գինին շա՜տ-շատ է լինելու, ներկայացված են լինելու ավելի քան 200 գինիներ։ Չենք մոռացել այս գոտու հետ կապված հետաքրքիր մրցույթ իրականացնել, որի մանրամասները շուտով կներկայացնենք Բլոգ բաժնում։

Երաժշտական գոտի

Կլինեն 2 բեմ՝ մեկը դասական երաժշտության սիրահարաների համար, մյուսը՝ ռիթմիկ երաժշտության։

Գինեդասերի գոտի

Հայտնի գինեգետներն ու սոմելյեները 3 օրում 15 դասընթաց կանցկացնեն 3 լեզուներով։ Դասընթացը բարձրախոսներով հասանելի և լսելի է լինելու նաև անցորդների համար, մուտքը 2 տոմսակով է, հեռարձակվելու է սոց․ ցանցերի ուղիղ միացմամբ նաև միջոցառման տարածքում տեղադրված մեծ էկրանից։

Հարցազրույցների տաղավարի գոտի

Հայտնի գինեսեր հաղորդավարները հարցազրույց են անցկացնելու գինի արտադրողների, ռեստորատորների, գործընկերների հետ և այս ամենն իրականանալու է Թումանյան-Մոսկովյան-Սարյան փողոցների կենտրոնական հատվածում տեղադրված կարմիր բազմոցից։

Բարեգործական գոտի

Հնարավորություն ունեք ձեր ներդրումն ունենալու զինվորների առողջությամբ և կրթությամբ զբաղվող բարեգործական կազմակերպություններին։

Մեծ էկրան

Այս էկրանով ուղիղ միացմամբ ցուցադրվելու են միջոցառման ընթացքում կատարվող կարևոր իրադարձությունները, հարցազրույցները, մասնակիցների ֆլեշ-մոբերը։

Փաթեթների վաճառքի տաղավարներ

Տեղակայված են լինելու մինչև 10 վաճառքի տաղավարներ, որտեղ վաճառվելու են «Գինին Վայելելու փաթեթները», տոմսակները, առանձին բաժակները և գինու տոպրակները։ Տաղավարներից մեկը սպասարկելու է միայն մեր գլխավոր հովանավոր «ԱԿԲԱ» բանկի հաճախորդներին, կլինի նաև հատուկ վաճառքի տաղավար այն անձանց համար ովքեր ստացել են «Գինին Վայելելու Փաթեթ ՆՎԵՐ ՔԱՐՏ»։

«Երևանի Գինու Օրերի» հուշանվերների և գինու տաղավար

Այս տաղավարում վաճառվելու են «Երևանի Գինու Օրերի» բրենդավորված գինիներ, հուշանվերներ, գինու նվեր-քարտեր, գինու բրենդավորված պայուսակներ, սթիքերներ, էջանիշներ։

Գինու առաքման տաղավար

Գինու բոլոր տաղավարներից գնորդներին մատուցվելու է գնված գինին մի քանի օրվա ընթացքում նշված հասցեով առաքելու ծառայություն։