Երևանի Գինու Օրեր 2021

Play Video

Գինուն նվիրված հայաստանյան և միջազգային տոների շարքում իր առանձնահատուկ տեղն ունի «Երևանի Գինու Օրերը»։ Մեծ համբավ ձեռք բերած այս միջոցառումն ամեն տարի տեղի է ունենում մայիս ամսվա առաջին ուրբաթ և շաբաթ օրերին, բայց 2021 թին այն տեղի ունեցավ հունիսի 4-ին և 5-ին։ Այն ընդգրկեց Երևանի գողտրիկ ու գեղեցիկ կենտրոնական մի քանի փողոցներ Սարյան-Մոսկովյան փողոցների՝ Պուշկինից մինչև Սպենդիարյան խաչմերուկներն ընկած հատվածը և Թումանյան փողոցը մինչև Փարպեցի խաչմերուկ, ժամը 16։00-ից մինչև 23։00։

Գինին սեր է, գինի խմելն՝ արվեստ, իսկ Երևանն այն վայրը, որտեղ պետք է խմել գինի:

Գինու օրերին, գինու սիրահար զբոսաշրջիկներն ու տեղացիներն ունեցան ընտրության լայն հնարավորություն. ըմպել հայկական էնդեմիկ սորտերից պատրաստված լավագույն գինիները, ըմբոշխնել սպիտակ, կարմիր և ռոզե գինիների ամբողջ համային սպեկտորը՝ զուգակցելով դրանք իրենց նախընտրած հայկական համեղ ուտեստներով, պանրի լայն տեսականիով և/կամ համաշխարհային խոհանոցի այլ խորտիկներով:

2021 թի «Երևանի Գինու Օրերի» նորամուծություններն էին

Նորույթ #1
Գինու հայ լավագույն մասնագետներն իրենց վարպետաց դասերով «Երևանի Գինու Օրերի» այցելուներին փոխանցեցին գինին ըմպելու գաղտնիքները: 

Նորույթ #2.
Սարյանի տուն-թանգարանի դիմաց տեղի ունեցավ վարպետաց դաս-մրցույթ «Գինին և արվեստը» խորհրագրով։ Ըմբոշխնելով գինին՝ այցելուները փորձեցին նկարել Սարյանական գույներով։ 2021 թնն աննախադեպ էր այցելուների թվով։ Ուեցել ենք շուրջ 35000 այցելու։

Երևանի Գինու Օրեր 2020

Play Video

Շատերն ասացին, -«Մայիսը մայիս չէ առանց Երևանի Գինու Օրերի»։
Մենք էլ լսեցինք։
ԷվենտՏուրան, ժամանակի և տարածության մեջ նոր հեղաշրջված ընկալմանը համընթաց, առաջարկում է միջոցառումներին մասնակցելու և դրանք վայելելու աննախադեպ հարթակ։

Կազմակերպվեց ԱՌՑԱՆՑ ԵՐԵՎԱՆԻ ԳԻՆՈՒ ՕՐԵՐ։
Այն տեղի ունեցավ մայիսի 3-ին, ժամը՝ 15:00 – 20:00, վայրը՝ յուրաքանչյուրի տանը։

Առցանց Երևանի Գինու Օրերի նպատակն էր յուրաքանչյուրիս անհատական տրամադրությունը համախմբել և համըդնհանուր տոն պարգևել «մեկուսացվածներիս»։

Մնալով տանը և միանալով ուղիղ միացմանը՝ ԱՌՑԱՆՑ ԵՐԵՎԱՆԻ ԳԻՆՈՒ ՕՐԵՐ-ին հնարավորություն ունեցանք

  • Վայելել հաղորդավարի ու DJ-ի կողմից ստեղծված բարձր ու տոնական տրամադրությունը,
  • Գինեգործների կողմից ծանոթանալ իրենց գինիների ստեղծման պատմությանն, անվանման ծագմանը, այդ գինու և սննդի համադրման խորհրդներին և որ ամենակարևորն է հարցեր տալ ու ստանալ պատասխաններ,
  • Պրոֆեսիոնալ գինեգետներից ձեռք բերել գինիների և սննդի համադրության հմտություններ, բացահայտել հայկական խաղողի էնդեմիկ սորտերը, դրանցից պատրաստող գինիները և այլ մասնագիտական խորհուրդներ,
  • Մեկ-երկու ռեստորաններից և պանրագործներից տեղեկանալ թե իրենց ուտեստներից որոնք են ամենագինեհաճը,
  • Սովորել նկարել սարյանական ոճով՝ վայելելով գինին,
  • Եվ այլ անակնկալներ և սեմինարներ բազմաթիվ գործընկերների կողմից։

Երևանի Գինու Օրեր 2019

Play Video

ԷվենտՏուրա ըկերությունն արդեն երրորդ տարին է կազմակերպում է «Երևանի Գինու Օրեր» ամենամյա միջոցառումը։ Վերջինս սիրված և սպասված է ոչ միայն Հայաստանում, այլ նաև ՀՀ սահմաններից դուրս։ Այն դարձել է Երևանի այցեքարտերից մեկը համաշխարհային իրադարձային զբոսաշրջության շուկայում։

«Երևանի Գինու Օրեր» 2019 միջոցառման գլխավոր Հովանավորն էր ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկը՝ American Express ապրանքանիշով։

Այն տեղի ունեցավ 2019թ. մայիսի 3-ին և 4-ին, 17:00-23:00, Սարյան-Մոսկովյան փողոցների Պուշկին-Բաղրամյան խաչմերուկների հատվածում:

«Երևանի Գինու Օրերը» նպաստում են Հայաստանի և մասնավորապես՝ Երևանի իմիջի ամրապնդմանն ու բարձրացմանը համաշխարհային զբոսաշրջության շուկայում: Ընկերության ռազմավարությունն է մայիսյան արձակուրդ ունեցող երկրներից առավել քանակով զբոսաշրջիկների ներգրավումը և տարածաշրջանում հարևան երկրներից առավել մրցունակ դիրք գրավելը։

Դրա շնորհիվ միջոցառման այցելուների աշխարհագրական բաշխվածությունը ընդարձակվել է ԱՊՀ բոլոր երկներից ընդհուպ մինչև Կանադա և Ավստրալիա։ 

Հայաստանյան և արցախյան գինեգործները կներկայացրեցին շուրջ 200 տեսակ գինիներ, ռեստորանները և սրճարանները ներկայացրեցին հայկական և միջազգային խոհանոցին հատուկ կերակրատեսակներ, այս ամենն ուղեկցվեց բարձրորակ երաժշտությամբ։ Տարածքը շատ ավելի ընդարձակ էր։ 

2019 թվականին ունեցել ենք շուրջ 25000 այցելու, որոնց թվում բավականին շատ էին օտարերկրյա այցելուները։

Երևանի Գինու Օրեր 2018

Play Video

2018թ. մայիսի 11-ին և 12-ին, 18:00 – 23:00, Երևանի կենտրոնական և ամենակոլորիտային անկյուններից մեկում՝ Սարյան փողոցի Թումանյան-Պուշկին խաչմերուկների հատվածում արդեն 2-րդ անգամ տեղի ունեցավ սիրելի դարձած «Երևանի Գինու Օրեր» փառատոնը :

«Երևանի Գինու Օրերի» պատվավոր հյուրերն են եղել միջազգային գինգետներ, ճանաչված սննդի բլոգերներ (Food bloggers):
Միջոցառման կազմակերպիչներն ունեցել են պայմանագրեր հայկական և միջազգային տուր-օպերատորների հետ. վերջիններս ապահովել են զբոսաշրջիկների մեծ հոսք Ռուսաստանից, Իրանից, Գերմանիայից, Իսպանիայից, Իտալիայից, Ֆրանսիայից և այլ երկրներից: 2018 թին այցելությունների թիվը շուրջ 20000 է եղել։

Երևանի Գինու Օրեր 2017

Play Video

2017 թվականը հատկանշական եղավ Հայաստանի իրադարձային զբոսաշրջության զարգացման համար, հենց 2017-ին մայիսի 5-ին և 6-ին, 19:00 – 23:00, Երևանի կենտրոնական և ամենակոլորիտային անկյուններից մեկում՝ Սարյան փողոցի Թումանյան-Պուշկին խաչմերուկների հատվածում  մեկնարկվեց Երևանի Գինու Օրեր ամենամյա միջոցառումը։ 2017 թ-ին ունեցել ենք շուրջ 15000 այցելու։

 «Երևանի Գինու Օրերի» միջոցառման պատվավոր հյուրերն են եղել՝ Մարիա Ժելիխովսկայան (Мария Желиховская), “Top Flight” ամսագրի լրագրող (էլիտար զբոսաշրջության մասին ամսագիր, որը տարածվում է ռուսական օդանավակայանների VIP գոտիներում), Գեորգի Օլտարժևսկին (Георгий Олтаржевский), Lenta.ru- ի լրագրող (առցանց նորությունների ռուսական առաջատար կայք), Լեոնիդ Գիլեպտերման (Леонид Гелиптерман) Միջազգային էնոգաստրոնոմիայի կենտրոնի նախագահ, Ռուսաստանի ռեստորատորների և հյուրանոցատերերի ֆեդերացիայի փոխնախագահ, ՄԱԿ-ի Համաշխարհային զբոսաշջության կազմակերպության Գաստրոնոմիկ տուրիզմի փորձագետների խորհրդի անդամ, ինչպես նաև հանրաճանանչ շեֆ-խոհարար Դանիայից ու միջազգային գինեգետներ:

© Երևանի Գինու Օրերին մնացին հաշված օրեր Շտապի՜ր

Բաժանորդագրվել նորություններին