«Մետա Գինու ֆեստը»

«Մետա Գինու ֆեստը» իրական գինու փառատոն «Երևանի Գինու Օրեր»-ի վիզուալ նմանեցված 3D միջոցառման պլատֆորմ է։ Այստեղ հնարավորինս ներկայացված են քաղաքային փառատոնի և Երևան քաղաքի կոլորիտային տարրեր: Այն իր տեսակի մեջ առաջին վիրտուալ էնո-գաստրո փառատոնն է տարածաշրջանում:
«Մետա Գինու ֆեստի» հիմնական նպատակը հայկական գինու, գինեգործության և գինու տուրիզմի խթանումն է մետավերսի նոր ժամանակաշրջանում։
Վիրտուալ գինու փառատոնը հնարավորություն է ընձեռում արտասահմանյան գինու մատակարարներին, տուրիստական ընկերություններին, գաստրոտուրիզմի ներկայացուցիչներին և առհասարակ բոլոր այն անձանց, ովքեր հետաքրքրված են Հայաստանով, հայկական գինով, մասնակցել հայկական գինու և գինու տուրիզմի կարևորությունն ու ամբողջ գունապնակը ներկայացնող «Երևանի Գինու Օրեր» փառատոնին վիրտուալ-իրական ձևաչափով։ Այն այցելուների համար հասանելի է դարձնում փառատոն-էքսպոյի ողջ գործընթացը, ավելին, թույլ է տալիս ծանոթանալ Հայաստանի զբոսաշրջությանը և գինեգործության գործարար հնարավորություններին։
Փառատոնը կազմակերպում է «ԷվենտՏուրա» ընկերությունը:

© Երևանի Գինու Օրերին մնացին հաշված օրեր Շտապի՜ր

Բաժանորդագրվել նորություններին