ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԻ ՄՈՏԻՎԱՑԻԱՆ ԲԱՐՁՐԱՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԿՈՐՊՈՐԱՏԻՎ ԱՌԱՋԱՐԿՆԵՐ

ԿՈՐՊՈՐԱՏԻՎ ԱՌԱՋԱՐԿ Գինին Վայելելու Փաթեթ

«Երևանի Գինու Օրերին» գինի վայելելու համար անհրաժեշտ է ձեռք բերել հատուկ «Գինին Վայելելու Փաթեթ»։ 

Այն ներառում է բրենդավորված գինու բաժակ, 12 տոմսակ, խաղարկության կտրոն, կտորե պայուսակ պատյան, տեղեկատվական բուկլետ՝

  • ռեստորանների զեղչային առաջարկներով,
  •  գինիների մասին տեղեկատվությամբ QR կոդի տեսքով,  
  • հատուկ առաջարկներով գլխավոր հովանավորից և  գործընկերներից։
  • Այս առաջարկն առավել հարմար է այն ընկերությունների համար, ովքեր ցանկանում են իրենց աշխատակիցներին նվեր անել և պատվիրել միանգամից մեծ քանակությամբ «Գինին Վայելելու Փաթեթներ»։
  • Աշխատակիցներին այս պահին նվեր անելու համար կարող եք օգտվել մեր ՆՎԵՐ ՔԱՐՏԻՑ, որն առաքում ենք նշված մեկ հասցեով՝ գնումը հաստատելու պահից 3-7 օրվա ընթացքում, մինչև հունիսի 5-ը։ Իսկ «Գինին Վայելելու Փաթեթը» աշխատակիցները ստանում են նախավաճառքի տաղավարներից։

 

  • Պատվիրելու վերջնաժամկետը ՀՈՒՆԻՍԻ 1-ն է։

          ✅Պատվերը հաստատված է համարվում ՄԻԱՅՆ վճարումը կատարելուց հետո։

          ✅Վճարումը կարող եք կատարել 2 տարբերակով՝ կանխիկ և անկանխիկ։ Կանխիկի դեպքում պայմանագիր է ստորագրվում, որով հաստատվում է            վճարը։ Փաթեթների առաքման հետ տրամադրվում է ՀԴՄ։ Անկանխիկի դեպքում ձեր տվյալների հիման վրա դուրս է գրվում հաշիվ-ապրանքագիր,            որի հիման վրա կատարվում է վճարումը։

  • Առաքման վերջնաժամկետը ՀՈՒՆԻՍԻ 5-ն է։

          ✅Առաքումն իրականացվելու է ԱՆՎՃԱՐ միջոցառումից առաջ ՝ հունիսի 1-ից 5-ը: Մինչ այդ փաթեթները հասանելի չեն։

          ✅Զեղչված արժեքները ներկայացված են 1 փաթեթի համար։

  •  
  • Բոլոր արժեքները ներկայացված են հարկերը ներառյալ։

Կորպորատիվ առաջարկի այս տարբերակից օգտվելու և պատվիրելու համար խնդրում ենք զանգահարել 091 261374 կամ գրել նամակ projects@eventtoura.org էլ․ հասցեին։ 

© Երևանի Գինու Օրերին մնացին հաշված օրեր Շտապի՜ր

Բաժանորդագրվել նորություններին