yerewinedays.am կայքով ապրանքների գնման կարգը.

Մեր կայքում ապրանքներ ձեռք բերելը պարզ է, արագ և անվտանգ: 

Նախքան պատվիրելը, համոզվեք, որ.

  • Դուք ծանոթ եք մեր Վերադարձի քաղաքականությանը,
  • Դուք ճիշտ քանակի ապրանք եք ընտրել,
  • Դուք կարդացել եք «Օգտագործման պայմանները»,
  • Ծանոթ եք առաքման պայմաններին։

Մեր կայքում գնումներ կատարելիս ձեզնից կպահանջվի․ 

  • Կարդալ մեր «Ընդհանուր դրույթները»՝ առաքման, վերադարձի, օգտագործման պայմանները։ Այնուհետև կարող եք անցնել գնումների։ 
  • Գնում կատարելու համար սեղմեք «Խանութ» կոճակը, այնուհետև «Երևանի Գինու Օրեր»։
  • Ձեր կողմից ընտրված ապրանքն ավելացրեք զամբյուղին: Խնդրում ենք ուշադիր վերանայել ձեր պատվերը և սեղմել «Add to cart» կոճակը:
  • Ընտրեք գնման ստացման երկու տարբերակներից որևէ մեկը՝ առաքում Երևան քաղաքում 1800 դրամ, ստանալ փաթեթը փառատոնի օրը։
  • «Գինին Վայելելու Փաթեթ» – «Գինին Վայելելու Փաթեթի» առաքումը քաղաք Երևանում 1800 դրամ է։ Առաքումն իրականացվելու է՝ 01.06-05.06.2024թ․, ժամը 11:00-20:00-ն։ «Գինին Վայելելու Փաթեթի» առաքումը Երևանից դուրս կկազմի տվյալ պահին գործող առաքման ծառայության գինը։ Առաքման հասցեն ձեր կողմից նշված մեկ հասցեն է։

«Գինին Վայելելու Փաթեթը» կարող եք ստանալ նաև փառատոնի օրը նախավաճառքի տաղավարներից ժամը 16:00-21:00-ն։

«Գինին Վայելելու Փաթեթ» առաքման տարբերակով ձեռք բերելու վերջնաժամկետը հունիսի 01-ն է։

  • «Գինին Վայելելու Փաթեթ»-ի նվեր քարտ – Նվեր քարտը կարող եք ստանալ 1) մոտենալով մեր գրասենյակ՝ Խորենացի 26Ա, 2-րդ հարկ,  ս․221/222, 2) Պատվիրել առաքում քաղաք Երևանում՝ 1800 դրամ, 3) Պատվիրել առաքում ք․Երևանից դուրս՝ արժեքը համապատասխան առաքման ծառայության գնի։

Առաքումն իրականացվում է նվեր քարտը գնելուց հետո երկու աշխատանքային օրվա ընթացքում, ժամը՝ 11:00-20:00։ Առաքման հասցեն ձեր կողմից նշված մեկ հասցեն է։ 

Առաքման տարբերակով նվեր քարտ պատվիրելու վերջնաժամկետը հունիսի 01-ն է։

  • Տոմսակներ – Տոմսակների առաքումը քաղաք Երևանում 1800 դրամ է։ Առաքումն իրականացվելու է՝ 01.06-05.06.2024թ․, ժամը 11:00-20:00-ն։ Առաքումը Երևանից դուրս կկազմի տվյալ պահին գործող առաքման ծառայության գինը։ Առաքման հասցեն ձեր կողմից նշված մեկ հասցեն է։ Տոմսակները կարող եք ստանալ նաև փառատոնի օրը նախավաճառքի տաղավարներից ժամը 16:00-21:00-ն։

           Առաքման տարբերակով տոմսակներ ձեռք բերելու վերջնաժամկետը հունիսի 01-ն է։

  • Բրենդավորված գինի/ կամ այլ իր «Գինի և մեռչ» բաժնից – Կարող եք ստանալ 1) մոտենալով մեր գրասենյակ՝ Խորենացի 26Ա, 2-րդ հարկ,  ս․221/222, 2) Պատվիրել առաքում քաղաք Երևանում՝ 1800 դրամ, 3) Պատվիրել առաքում ք․Երևանից դուրս՝ արժեքը համապատասխան առաքման ծառայության գնի։

Առաքումն իրականացվում է 3-7 աշխատանքային օրվա ընթացքում, ժամը՝ 11:00-20:00։ Առաքման հասցեն ձեր կողմից նշված մեկ հասցեն է։

  • «Երևանյան Գաստրոնոմիկ Շոուի» տոմս –  Տոմսերը ստանում եք առցանց տարբերակով։ Ձեր էլ․հասցեին կստանաք տոմսի QR կոդը, որն անհրաժեշտ է ներկայացնել միջոցառման օրը՝ 07.06-09.06.2023թ․-ը «Երևանյան Գաստրոնոմիկ Շոուների» վաճառքի տաղավար։ QR կոդը մեկ անգամյա օգտագործման է։ 5,000 դրամ արժողությամբ տոմսը հնարավորություն է տալիս 3 օրերի ընթացքում ներկա լինել 3 նախընտրելի շոուների։ Այս տոմսի ձեռքբերման պարագայում գնումից հետո ձեր էլ․հասցեին կստանաք 3 QR կոդ, որոնցից յուրաքանչյուրը պետք է ցույց տալ տվյալ շոուի ժամանակ մուտքի մոտ տեղակայված վաճառքի տաղավարում։ 3,000 դրամ արժողությամբ տոմսը հնարավորություն է տալիս 3 օրերի ընթացքում ներկա լինել միայն մեկ նախընտրելի շոուի։

«Երևանյան Գաստրոնոմիկ Շոուի» տոմսը հնարավորություն է տալիս վաղաժամ ծանոթանալ օրակարգին, ֆիքսել նախընտրելի խոսնակների դասընթացների ժամերը,  ներկա գտնվել միջազգային շեֆ-խոհարարների կողմից անցկացվող Գաստոնոմիկ Շոուների։

  • Առաքումն ընտրելու դեպքում, բացված դաշտում անհրաժեշտ է լրացնել համապատասխան տվյալներ, որից հետո անհրաժեշտ է շարունակել գնումը։
  • Եթե ունեք ընկերության անվան ՊՐՈՄՈԿՈԴ, ապա այն լրացրեք COUPON CODE դաշտում։
  • Գնումը շարունակելու համար սեղմեք “PROCEED TO CHECKOUT”:
  • Ուշադիր լրացրեք այս էջում պահանջվող բոլոր մանրամասները՝ համոզվելով, որ բոլոր դաշտերը ամբողջովին լրացված են։
  • Խնդրում ենք նկատի ունենալ, որ այս կայքում գնում կատարելու և այն մեր կողմից հաստատվելու պահից սկսած, համարվում է, որ կողմերի միջև կնքվում է պարտավորեցնող պայմանագիր:
  • Կայքից ցանկացած գնում կատարելիս, լրացնելով Ձեր Էլեկտրոնային փոստի հասցեն և հեռախոսահամարը, Դուք համաձայնում եք, որ էլեկտրոնային տոմսից բացի հետագայում Ձեզ կարող են ուղարկվել իրադարձուրյունների, ակցիաների և առաջարկների մասին գովազդային նյութեր:
  • Համապատասխան տվյալները լրացնելուց հետո սեղմեք “PLACE ORDER”։
  • Վճարում կատարելու համար անհրաժեշտ կլինի լրացնել ԱԿԲԱ բանկի ecommerce-ի համար անհրաժեշտ տվյալները։
  • Ձեր պատվերի հաստատումը կուղարկվի ձեր էլ.հասցեին QR code-ի տեսքով։
  • Միջոցառումից մեկ շաբաթ առաջ կստանաք հիշեցում նամակ, որում նաև նշված կլինի բոլոր վաճառքի տաղավարների տեղակայումները։

Անձնական տվյալների օգտագործում և գաղտնիություն.

Ձեր տրամադրած բոլոր տվյալները պահվում են ապահով սերվերների տվյալների բազայում: Մենք գաղտնաբառերով պաշտպանում ենք Ձեր տրամադրած անձնական տեղեկությունները: Մենք Ձեր անձնական տվյալները չենք տրամադրի երրորդ անձանց, առանց Ձեր համաձայնության, բացառությամբ Օրենսդրությամբ նախատեսված դեպքերի:

Փաթեթների վերադարձման քաղաքականություն.

  • Գնված «Գինին վայելելու փաթեթները» և տոմսակները ենթակա են վերադարձման մինչև 27.05․2024թ-ը չեղարկելու դեպքում: «Բրենդավորված գինիները» վերադարձման ենթակա չեն։ Նվեր Քարտը չի հանդիսանում ապրանք, այն վերադարձման և փոխանակման ենթակա չէ: Նվեր Քարտի համար նախապես վճարված գումարը հնարավոր չէ կանխիկացնել, այն հնարավոր է օգտագործել միայն  բրենդավորված գինիներ ձեռք բերելու համար: Նվեր Քարտի միջոցով հնարավոր չէ գնել Նվեր Քարտ: «Գինին վայելելու փաթեթի» նվեր քարտի վավերականության ժամկետը ձեռքբերման պահից սահմանվում է մինչև 09.06.2024թ-ը ժամը 22:00-ն։ Նվեր Քարտի վավերականության ժամկետի ավարտից հետո չօգտագործված նվեր քարտի արժեքը ենթակա չէ վերադարձման:
  • Գնված փաթեթները նշյալ ժամկետից ուշ վերադարձնելու դեպքում վճարված գումարը վերադարձման ենթակա չէ: 

Գնված «Գինին Վայելելու Փաթեթի» չեղարկելու ընթացակարգ․

  • Չեղարկելու դեպքում անհրաժեշտ է գնման ապացույց հանդիսացող QR կոդն ուղարկել հետևյալ էլ․հասցեին՝ info2@eventtoura.org: Նպատակ դաշտում խնդրում ենք գրել՝ «Չեղարկում / Գինին Վայելելու Փաթեթ»:
  • Գնված փաթեթները բոլոր դեպքերում ենթակա են վերադարձման, եթե միջոցառումը չեղարկվել է կամ այն չի անցկացվելու ֆորսմաժորային իրավիճակից ելնելով: Այս դեպքում փաթեթների դիմաց վճարված գումարը հետ ենք վերադարձնում այն հաշվեհամարին, որով կատարվել  է գնումը։
  • Ընկերությունը պատասխանատվություն չի կրում միջոցառմանը որևէ պատճառով ձեր չներկայանալու համար։
  • Հիշեցնում ենք, որ «Երևանի Գինու Օրեր»-ին պատկանող yerewinedays.am կայքում պատվերի գործընթացը անվտանգ է։
  • Կայքում տեղադրված ցանկացած նյութ, ծրագրային լուծումներ, հավելվածներ այդ թվում լոգոն հանդիսանում են «ԷվենտՏուրա» ընկերության մտավոր սեփականությունը և արգելվում է նմանակել կամ կրկնօրինակել։

© Երևանի Գինու Օրերին մնացին հաշված օրեր Շտապի՜ր

Բաժանորդագրվել նորություններին