YereWineDays արշավի ընթացքում գինու մշակույթի ճանաչելիությունը բարձրացնելու համար կամցկացվեն՝
1․ «Երևանի գինու օրեր» փառատոն (հունիսի 2-ից 4-ը)
Հայկական գինու, գինու տուրիզմի կարևորությունն ու ամբողջ գունապնակը ներկայացնող, ամենաջերմ էմոցիաները պարգևող, Հայաստանի զբոսաշրջության զարգացման մեջ կարևոր տեղ զբաղեցնող «©Երևանի Գինու Օրեր» փառատոնը անցկացվում է արդեն 7 տարի շարունակ։ 2017թ․- ից ի վեր յուրաքանչյուր տարի Երևանի կենտրոնական մի քանի փողոցներ լցվում են ջերմությամբ, դրական էմոցիաներով, երաժշտությամբ, պարուրվում լույսերով ու փոքր-ինչ գինովցած մարդկանց խինդով՝ յուրատեսակ հանդիպման վայր հանդիսանալով գինեսերների ու գինեգործների համար։
Փառատոնային հատվածում ներկայացված են լինում Հայաստանի շուրջ 70 գինեգործական ընկերություններ և 30 սննդի տաղավարներ, որոնք հաջորդելով մեկը մյուսին ապահովում են փառատոնային տրամադրությունն ու ուրախ ժամանցը։ Փառատոնի մուտքն անվճար է։
«©Երևանի Գինու Օրեր» փառատոնը 2022 թվականին ճանաչվել է տարվա միջոցառում միջազգային «Wine Travel Awards 2021-2022» մրցանակաբաշխության շրջանակներում։ Մրցանակաբաշխությունը կայացել է London Wine Fair-ի ընթացքում, որի ժամանակ էլ հանձնվել է մրցանակը։
2023 թվականին «Երևանի գինու օրեր» փառատոնը տեղի է ունենալու հունիսի 2-ից 4-ը Սարյան, Մոսկովյան, Թումանյան փողոցների տարածքում։
2․ «Ռեստորանային շաբաթ» արշավ (մայիսի 29-ից հունիսի 4-ը)
Որպես «©Երևանի Գինու Օրերի» համայնքի մի մաս` մասնակից ռեստորաններն առաջարկելու են հատուկ մենյու՝ գինու հյուրասիրությամբ։
3․ Վարպետաց դասեր ֆոկուս խմբերի համար (մայիսի 29-ից հունիսի 1-ը)
Ֆոկուս խմբերի հետ կանցկացվեն գինու և գաստրո վարպետաց դասեր, որոնք նախատեսված են լինելու հիմնականում HoReCa ոլորտի ներկայացուցիչների, երիտասարդ գինեգործների, գինեսերների, խոհարարների համար։ Նպատակը հայ երիտասարդ կամ նորաթուխ մասնագետների հետ միջազգային փորձի կիսումն է։
Վարպետաց դասերը անցկացվելու են միջազգային էքսպերտների կողմից։
4․ Բարեգործական ընթրիք (մայիսի 29-ից հունիսի 1-ը)
Ընթրիքները նախատեսված կլինեն 25-ից 40 հոգու համար և կանցկացվեն հրավիրված միջազգային գինեգետների կամ սոմելյեների կողմից, ովքեր էլ կկազմեն գինու և սննդի համակցված հատուկ ճաշացանկը։ Կուղեկցվեն գինու վարպետաց դասով՝ ամեն գինու պատմությունը ներկայացնելով։ Ընթրիքներից ստացվող եկամուտը կուղղվի սահմանամերձ տարածքներում ապրող երիտասարդների գինու մասին կրթության աջակցմանը։
5․ Սուպերմարկետների արշավ (մայիսի 29-ից հունիսի 1-ը)
Որպես արշավի մի մաս` «©Երևանի Գինու Օրերի» շրջանակներում սուպերմարկետների ցանցերում անցկացվելու են հայկական գինու վաճառքի պրոմո-ակցիաներ։
6․ Գինու և գաստրո շոու (հունիսի 2-ից 4-ը)
Երևանի Գինու Օրերի կարևորագույն առաքելություններից է հանրությանը գինու մշակույթի մասին կրթելը։ Առաջին անգամ 2021-ին Հայաստանում փառատոնի ընթացքում ներդրվեց գինեդասերի անցկացումը։ Նույն հաջողված փորձը կրկնեցինք 2022-ին։
2023 թվականի «Երևանի գինու օրեր» փառատոնի ընթացքում հատուկ կահավորված բեմի վրա կանցկացվեն գինեդասեր հայ և միջազգային գինեգետների ուղեկցությամբ, ովքեր կխոսեն գինու և սննդի ճիշտ համադրության, բաժակների ճիշտ ընտրության, խաղողի էնդեմիկ սորտերի և այլնի մասին։ Գինեդասերը ուղեկցվելու են գինու համտեսմամբ։
Եվ իր տեսակի մեջ եզակի առաջին անգամ գինու մշակույթի տարածմանը նպաստող աուդիո թատրոն՝ ռոմատիկ ելևէջներով և գինու հյուրասիրությամբ։
Գինու և Գաստրո Շոու գոտում շնորհանդեսները կանցկացվեն օրական 5-7 անգամ՝ 3 լեզուներով՝ հայերեն, անգլերեն և ռուսերեն։
Տոմսն առցանց գնելու դեպքում ձեզ հնարավորություն է տալիս․
- վճարել ընդամենը 1000֏, տեղում 2000֏-ի կամ 8 տոմսակի փոխարեն,
- գինու կամ սննդի անվճար համտեսի,
- մասնակցել աննախադեպ աուդիո ինտերակտիվ թատրոնի
- 3 օրերից ցանկացածում ներկա լինել 5-7 շոուներից մեկին
- օրակարգի հետ վաղաժամ ծանոթացում և նախընտրելի խոսնակների դասընթացների ժամերի ֆիքսում,
Նստատեղ «առաջին եկող, առաջին օգտվող» մեթոդով է։
Բավարար նստատեղ չլինելու դեպքում կամ սպասում եք հաջորդ դասընթացին և հերթ պահում նստատեղի համար, կամ տվյալ դասընթացը վայելում եք գոտու ներսում կանգնած։
Միջոցառման մոտ օրերին կարող եք խմբակային ամրագրումներ անել կոնկրետ դասընթացի համար։ Բավարար նստատեղերը կերաշխավորվեն։
Տաղավար մուտքը թույլատրվելու է միայն «Երևանի Գինու Օրեր»-ի բրենդավորված բաժակներով։ Բաժակները կարելի է ձեռք բերել տեղում, վաճառքի տաղավարներից կամ գալ փառատոնի անցած տարիների բրենդավորված բաժակներով։ Բաժակները տեղում կվաճառվեն 4000 դրամով։
7․ Գինիների գնման և առաքման կենտրոնացված տաղավար (հունիսի 2-ից 4-ը)
Միջոցառման ժամանակ լինելու է գինիների գնման և առաքման կենտրոնացված տաղավար, որտեղ այցելուները հնարավորություն կունենան ծանոթանալ փառատոնի ընթացքում ցուցադրվող գինիների ցանկին, տեղում գնում կատարել և պատվիրել առաքում։ Նպատակն է գերվաճառք ապահովել գինեգործներին։
8․ Մասնագիտացված Գինու Էքսպո (հունիսի 2-ից 4-ը)
Այս տարի, որպես նորույթ, գինգործները, բացի փառատոնային հատվածից, ներկայացված են լինելու նաև ՄԱՍՆԱԳԻՏԱՑՎԱԾ ԳԻՆՈՒ ԷՔՍՊՈ հատվածում նույն օրերին հիմնական փառատոնին հարակից՝ Մոսկովյան փողոցում։
Հիմնական նպատակն է հանրաճանաչելի դարձնել հայկական արտադրական գինիները և խթանել հայկական գինու արտահանումը։ «©Երևանի Գինու Օրեր»-ի գործարար այցելուներին հնարավորություն կտրվի առավել մասնագիտացված միջավայրում համտեսել ընտրված գինիներն, զրուցել գինեգործական ընկերությունների համապատասխան մասնագետների հետ, ինչպես նաև գնել բացառապես շշալցված գինիներ։ Հարթակը կարող է լավագույնս ծառայել B2B համագործակցությունների համար։ Էքսպոյի մուտքն անվճար է