Ozon-ը դարձել է «Երևանի Գինու Օրեր» փառատոնի երկրորդ հովանավորը։
Ozon-ը բազմակատեգորիա խոշորագույն մարքեթփլեյսներից է, որն առաջարկում է ավելի քան 370 միլիոն ապրանք 20-ից ավելի կատեգորիաներում՝ գրքերից և հագուստից մինչև սննդամթերք և առողջությանն առնչվող ապրանքներ։ Հարթակը միավորում է 56,5 միլիոն ակտիվ գնորդների և 600 000 ձեռնարկատերերի ամբողջ Ռուսաստանից և ԱՊՀ երկրներից:
2023 թվականի հուլիսին Ozon-ը պաշտոնապես մուտք գործեց հայկական շուկա՝ Երևանում բացելով ներկայացուցչություն և տեսակավորման կենտրոն։ 2024 թվականի մայիսին ընկերությունը գործարկել է 2500 մ² մակերեսով ֆուլֆիլմենթ կենտրոն։ Այսօր ապրանքներն առաքվում են Ozon-ի պատվերների ավելի քան 200 ստացման կետեր, Հայփոստի մասնաճյուղեր, ինչպես նաև կազմակերպվում առաքումներ մայրաքաղաքում անձնական առաքիչների ծառայության միջոցով: