Գլխավոր հովանավոր
«Երևանի Գինու Օրերը» հիանալի հնարավորություն է մեկտեղելու գինի գնահատողներին ու արտադրողներին՝ զարկ տալով հայկական գինեգործական ավանդույթների հանրահռչակմանը, նոր կապերի հաստատմանն ու զբոսաշրջային գրավչության մեծացմանը։ Միջոցառման առաքելությունն է աշխարհին ներկայացնել հայկական գինու յուրահատկությունը՝ վերահաստատելով դրա դերը մեր մշակութային ժառանգության մեջ։
Ակբա բանկը՝ Visa վճարային համակարգի հետ համատեղ, հավատարիմ մնալով իր որդեգրած սկզբունքներին, այս տարի նույնպես ստանձնել է մայրաքաղաքի ամենասպասված գինու տոնի գլխավոր հովանավորությունը։
Այս առիթով պատրաստել ենք հատուկ արտոնություններ մեր հաճախորդների համար.
- Անվճար Visa Digital քարտի տրամադրում,
- 30% զեղչ «Գինին վայելելու փաթեթի» ձեռքբերման համար՝ acba digital հավելվածով վճարելիս,
- 30% քեշբեք փառատոնի մասնակից տաղավարներում կատարված գնումների դիմաց։
Եկեք միասին վայելենք ամառային ջերմ մթնոլորտը՝ լի բարձրորակ գինով, հրաշալի երաժշտությամբ և հաճելի ժամանցով։