Ընդհանուր դրույթներ
«Գինի Վայելելու Փաթեթների» գնման կարգը.
Մեր կայքում «Գինին Վայելելու Փաթեթներ» ձեռք բերելը պարզ է, արագ և անվտանգ:
Նախքան պատվիրելը, համոզվեք, որ.
- Դուք ծանոթ եք մեր Վերադարձի քաղաքականությանը,
- Դուք ճիշտ քանակի փաթեթ կամ տոմսակ եք ընտրել,
- Դուք կարդացել եք «Օգտագործման պայմանները»,
- Ծանոթ եք առաքման պայմաններին։
Մեր կայքում գնումներ կատարելիս ձեզնից կպահանջվի․
- Կարդալ մեր «Ընդհանուր դրույթները»՝ առաքման, վերադարձի, օգտագործման պայմանները։ Այնուհետև կարող եք անցնել գնմումների։
- Գնում կատարելու համար սեղմեք «Խանութ» կոճակը։
- Հուշանվերներ գնելու համար սեղմեք «Հուշանվերներ» կոճակը, փաթեթներ կամ տոմսակներ գնելու համար՝ «Փաթեթներ» կոճակը։ Փաթեթ կամ տոմսակ գնելու համար կարող եք նաև պարզապես սեղմել «ԳՆԵԼ ՓԱԹԵԹ» կոճակը:
- Ձեր կողմից ընտրված ապրանքն ավելացրեք զամբյուղին: Խնդրում ենք ուշադիր վերանայել ձեր պատվերը և սեղմել «Add to cart» կոճակը:
- Ընտրեք փաթեթի ստացման երկու տարբերակներից որևէ մեկը՝ վճարովի առաքում կամ ստանալ փաթեթը փառատոնի օրը, իսկ հուշանվերների և նվեր քարտի դեպքում՝ միայն կարող եք ընտրել վճարովի առաքում տարբերակը։
- Փաթեթը ստանալու երկու տարբերակներից ԱՌԱՔՈՒՄ-ն ընտրելու դեպքում այն կարժենա 1000 դրամ։ Ընկերության կողմից առաքումն իրականացվում է միայն Երևան քաղաքում՝ մայիսի 26-ից մինչև հունիսի 1-ը՝ ամեն օր: Առաքման արժեքը 1000 դրամ է։ Առաքվելու է պատվիրատուի կողմից նշված մեկ հասցեով։
- Առաքումն ընտրելու դեպքում, բացված դաշտում անհրաժեշտ է լրացնել համապատասխան տվյալներ, որից հետո անհրաժեշտ է շարունակել գնումը։
- Եթե ունեք ընկերության անվան ՊՐՈՄՈԿՈԴ, ապա այն լրացրեք COUPON CODE դաշտում։
- Գնումը շարունակելու համար սեղմեք “PROCEED TO CHECKOUT”»
- Ուշադիր լրացրեք այս էջում պահանջվող բոլոր մանրամասները՝ համոզվելով, որ բոլոր դաշտերը ամբողջովին լրացված են։
- Խնդրում ենք նկատի ունենալ, որ այս կայքում գնում կատարելու և այն մեր կողմից հաստատվելու պահից սկսած, համարվում է, որ կողմերի միջև կնքվում է պարտավորեցնող պայմանագիր:
- Կայքից փաթեթ գնելու ժամանակ, լրացնելով Ձեր Էլեկտրոնային փոստի հասցեն և հեռախոսահամարը, Դուք համաձայնում եք, որ էլեկտրոնային տոմսից բացի հետագայում Ձեզ կարող են ուղարկվել իրադարձուրյունների, ակցիաների և առաջարկների մասին գովազդային նյութեր:
- Համապատասխան տվյալները լրացնելուց հետո սեղմեք “PLACE ORDER”։
- Վճարում կատարելու համար անհրաժեշտ կլինի լրացնել ԱԿԲԱ բանկի ecommerce-ի համար անհրաժեշտ տվյալները։
- Ձեր պատվերի հաստատումը կուղարկվի ձեր էլ.հասցեին QR code-ի տեսքով։
- Միջոցառումից մեկ շաբաթ առաջ կստանաք հիշեցում նամակ, որում նաև նշված կլինի բոլոր վաճառքի տաղավարների տեղակայումները։
Անձնական տվյալների օգտագործում և գաղտնիություն.
Ձեր տրամադրած բոլոր տվյալները պահվում են ապահով սերվերների տվյալների բազայում: Մենք գաղտնաբառերով պաշտպանում ենք Ձեր տրամադրած անձնական տեղեկությունները: Մենք Ձեր անձնական տվյալները չենք տրամադրի երրորդ անձանց, առանց Ձեր համաձայնության, բացառությամբ Օրենսդրությամբ նախատեսված դեպքերի:
Փաթեթների վերադարձման քաղաքականություն.
- Գնված փաթեթները ենթակա են վերադարձման ոչ ուշ քան միջոցառման մեկնարկից 72 ժամ առաջ:
- Գնված փաթեթները նշյալ ժամկետից ուշ վերադարձնելու դեպքում վճարված գումարը վերադարձման ենթակա չէ:
Գնված փաթեթը չեղարկելու ընթացակարգ․
- Չեղարկելու դեպքում անհրաժեշտ է գնման ապացույց հանդիսացող QR կոդն ուղարկել հետևյալ էլ․հասցեին՝ tourevents@eventtoura.org: Նպատակ դաշտում խնդրում ենք գրել՝ «Չեղարկում / Գինին Վայելելու Փաթեթ»:
- Գնված փաթեթները բոլոր դեպքերում ենթակա են վերադարձման, եթե միջոցառումը չեղարկվել է կամ այն չի անցկացվելու ֆորսմաժորային իրավիճակից ելնելով: Այս դեպքում փաթեթների դիմաց վճարված գումարը հետ ենք վերադարձնում այն հաշվեհամարին, որով կատարվել է գնումը։
- Ընկերությունը պատասխանատվություն չի կրում միջոցառմանը որևէ պատճառով ձեր չներկայանալու համար։
- Հիշեցնում ենք, որ «Երևանի Գինու Օրեր»-ին պատկանող yerewinedays.am կայքում պատվերի գործընթացը անվտանգ է։
- Կայքում տեղադրված ցանկացած նյութ, ծրագրային լուծումներ, հավելվածներ այդ թվում լոգոն հանդիսանում են ԷվենտՏուրա ընկերության մտավոր սեփականությունը և արգելվում է նմանակել կամ կրկնօրինակել։