«ԷվենտՏուրա»
«ԷվենտՏուրա» ընկերությունը («ՆՈՒՄԱ» ՍՊԸ-ն) փառատոներ, կոնֆերանսներ և այլ մեծածավալ միջոցառումներ կազմակերպող ընկերություն է: «ԷվենտՏուրայի» առաքելությունն է Հայաստանը դարձնել աշխարհի զբոսաշրջային գլխավոր մեկնուղիներից մեկը` զարգացնելով, նորարարական լուծումներ կիրառելով, մշակութային ու սոցիալական պատասխանատվության տարր մտցնելով Հայաստանի իրադարձային զբոսաշրջության ոլորտ։
Բացի այլ ընկերությունների համար խոշոր միջոցառումներ կազմակերպելուց, «ԷվենտՏուրան» ստեղծում և մշակում է իր սեփական ծրագրերը, որոնց թվում են` «Երևանի Գինու Օրեր» 2017թ.-ից ի վեր, «Երվանդ Զանազանիան․ լուսանկարչական սեմինար և վարպետության դաս» 2018թ․, «Երևանի Գաստրո Օր» 2019թ․, «Մորուք Ֆեստ» 2019թ․, «Երևանի Երաժշտական Գիշեր» Կամի երաժշտական ակումբի հետ համատեղ 2017թ-ից սկսած, «Գարեջրի Օրեր» 2021թ-ից սկսած, «Գինու Գույնը Ֆեստը» (առաջին անգամ 2022թ.) և իր նախաբանը՝ «Արվեստոտ Օր Դիլիջանում» 2021թ․, «ՄետաԷքսպո» (առաջին անգամ ՝ 2023թ.) և այլ միջոցառումներ։ Իրականացրել է նաև «Անկախության տոնը» Երևանում 2018թ․ և Գյումրիում 2019թ․ կառավարության կողմից կազմակերպվող միջոցառումների բոլոր գոտիները բացի երաժշտական գոտիներից։ «ԴԱՐ» հիմնադրամի «Գագարին» նախագծի շրջանակներում նախագծել է «Լավաշի Միջազգային Օր» փառատոնը Ծաղկունք գյուղում։ Միջոցառումներից ամենահայտնին «Երևանի Գինու Օրերն» է, որը 2022թ-ին ունեցել է ավելի քան 60,000 այցելու:
«ԷվենտՏուրան», մի քանի ամիս տրամադրելով միջոցառումների նախապատրաստման համար, առաջնային է դարձնում վերլուծել և հասկանալ բոլոր հնարավոր շահագրգիռ կողմերի նպատակները և ապահովել նրանց առավելագույն բավարարվածությունը՝ չմոռանալով, որ Հայաստանը պետք է լինի գլխավոր շահառուն: Միջազգային տուրիստական գործակալությունների, լրագրողների և բլոգերների, միկրոբլոգերների հետ ունեցած փորձի և կապերի, թիմի՝ ազգային փառատոների ընթացքում ձեռք բերած հմտությունների և գիտելիքների շնորհիվ «ԷվենտՏուրան» երաշխավորում է համագործակցության մասնագիտական պատշաճ վարքը, միջոցառման ժողովրդականությունը և խթանումը:

Մեր Թիմը
Մերի Բադալյան
Համահիմնադիր և գործադիր տնօրեն

Քրիստինե Սարգսյան
Մարդկային ռեսուրսների կառավարիչ

Հրանուշ Գրիգորյան
Նախագծերի համակարգող
