Շուտով
ԿԵՆԱՑ ԳՐՈՒՊ
Գինեգործ

ԿԵՆԱՑ ԳՐՈՒՊ
Գինեգործ
Խաչատուր Վարժապետյան - ընկերության հիմնադիր և գինեգործ
«ԿԵՆԱՑ ԳՐՈՒՊ» ընկերությունը շարունակում է շուրջ մեկ դար առաջ սկսված գործը՝ ընտանեկան ավանդույթների, պահպանված բաղադրատոմսերի ու նորագույն տեխնոլոգիաների կիրառմամբ ստեղծելով բարձրորակ խաղողի եւ մրգային գինիներ, մրգային օղիներ, պահածոների լայն տեսականի:
ԳԻՆԵՎԱՆ
Գինեգործ

ԳԻՆԵՎԱՆ
Գինեգործ
Վառլամ Հակոբյան - տնօրեն
«Գինեվան» գինու գործարանը հիմնադրվել է 2005 թ.: Իր առաջին արտադրանքը սպառողին է ներկայացրել 2011 թ.: Մեկ տարի անց սկսել է արտահանել իր արտադրանքը եւ տեղական շուկայում դարձել է սիրված բրենդերից մեկը՝ շնորհիվ իր բարձրորակ արտադրանքի:
Մեր գործարանն առաջինն է ողջ անդրկովկասյան տարածաշրջանում, որ սկսել է արտադրել ելակի գինի, որն արժանացել է ոսկե մեդալի 2012 թ. անցկացված «Լոգոս Էքսպո» ցուցահանդեսում:
Պահպանելով հայկական գինեգործության ավանդույթները` տարիներ շարունակ մենք ձգտել ենք ստեղծագործաբար զարգացնել դրանք` նոր նրբերանգներ ավելացնելով համային հարուստ փնջերին:
Այժմ ընկերությունը, շնորհիվ իր բարձր տեխնոլոգիաների եւ առաջադեմ սարքավորումների, արտադրում է ավելի քան 40 տեսակի գինիներ եւ թունդ ալկոհոլային խմիչք թե՛ ստանդարտ եւ թե՛ հուշանվերային շշերով:
Բամբակաշատի Գինու Գործարան
Գինեգործ

Բամբակաշատի Գինու Գործարան
Գինեգործ
Տարոն Ղուկասյան - Կոմերցիոն տնօրեն
Բամբակաշատի գինու գործարանը հիմնադրվել է 2020 թ Արմավիրի մարզի Բամբակաշատ գյուղում. Գործարանը սպառողին է ներկայանում կարմիր, սպիտակ և վարդագույն գինիների ընտրանիով( Մով, Ռոզե N3) , ինչպես նաև մրգօղիների լայն տեսականիով։
ՄԱԹԵՎՈՍՅԱՆ ՎԱՅՆ
Գինեգործ

ՄԱԹԵՎՈՍՅԱՆ ՎԱՅՆ
Գինեգործ
Վազգեն Մաթևոսյան - Գլխավոր տնօրեն
Մեր արտադրանքը ներկայացված է բարձրորակ որակի հումքի՝ խաղողի և նռան, գինու լայն տեսականիով: «Մաթևոսյան Վայն» ընկերության գինիները արտադրվում և շշալցվում են Վայոց Ձորի մարզի Աղավնաձոր գյուղում, ըստ գինեգործության ավանդական մեթոդների:
Գ.Ս. ՎԱՅՆ ՔՈՄՓԱՆԻ
Գինեգործ

Գ.Ս. ՎԱՅՆ ՔՈՄՓԱՆԻ
Գինեգործ
Օհանջանյան Սուրեն - գլխավոր տնօրեն
Հակոբյան Վազգեն - գործադիր տնօրեն
GS Wine Company ընկերության արտադրությունը գտնվում է Հայաստանում: Մենք ուրախ ենք ներկայացնել մեր արտադրանքը, որը պատրաստված է բնական և բարձրորակ հումքից: Խաղողի և պտուղների ընտրությունը, ինչպես նաև արտադրության բոլոր փուլերը, իրականացվում են փորձառու մասնագետների կողմից: Յուրաքանչյուր արտադրանքը տարբերվում է յուրահատուկ համով և հրաշալի բույրով:
ՄԱՐԱՆ
Գինեգործ

ՄԱՐԱՆ
Գինեգործ
Ավագ Հարությունյան - Տնօրեն
Մարանի ակունքները գալիս են 1828-1830 թթ, երբ
Պարսկաստանից Հայաստանի Վայոց Ձորի գավառ վերագաղթվեց Մարանն իր ընտանիքով:
200 տարի անց էլ Մարանի գինեգործական ավանդույթները պահպանվել են մարմնավորվելով սիրելի Նորավանք, Բագրատունի, Զարմ, Փարաջանով, Մալահի և մյուս գինիներում:
Արարատի կոնյակի գործարան
Գինեգործ

Արարատի կոնյակի գործարան
Գինեգործ
Արարատի կոնյակի գործարան ՍՊԸ-ն հիմնադրվել է 1895թ. Ներսես Թաիրովի կողմից և մինչ օրս շարունակում է իր անխափան գործունեությունը: Գործարանը գտնվում է Արարատյան դաշտի հենց սրտում՝ Արարատ սարի դիմաց, ինչը և հանդիսանում է կարևորագույն ոգեշնչումը ստեղծել լավագույնը՝ չհեռանալով Բիբլիականից և հայկական արմատներից:
ԱրմԱս
Գինեգործ

ԱրմԱս
Գինեգործ
Գործադիր տնօրեն Վիկտորիա Ասլանյան
«Գոլդեն Գրեյպ ԱրմԱս»-ը հիմնել է հայրենադարձ Արմենակ Ասլանյանը 2007թ.:Իր դստրերի հետ միասին նա պահպանում է գինեգործության 80-ամյա ընտանեկան ավանդույթը՝ ԱրմԱսը կոչելով իր պապու՝ ընտանեկան գինեգործության հիմնադիր ավագ Արմենակ Ասլանյանի պատվին:
Տուշպա Գինու Մառան
Գինեգործ

Տուշպա Գինու Մառան
Գինեգործ
Միհրան Մանասերյան - գինեգործարանի հիմնադիր, գլխավոր գինեգործ
ՏՈւՇՊԱ-ն հյուրընկալում է բոլոր այցելուներին ջերմ, ընկերական մթնոլորտում, որտեղ կարող եք ծանոթանալ գինու հայկական մշակույթին և բացահայտել գինեգործության պատմական ավանդույթները:
Երասխի գինու գործարան
Գինեգործ

Երասխի գինու գործարան
Գինեգործ
Երասխը Արարատյան դաշտավայրի ամենահարավային կետն է՝ հայտնի իր հանքանյութերով հարուստ հրաբխային հողով:
Մեր սեփական այգիների խաղողի հատընտիր բերքից են պատրաստվում մեր բարձրորակ գինիները՝ օժտված
յուրահատուկ համահոտային հատկանիշներով:
Գրեգորիան
Գինեգործ

Գրեգորիան
Գինեգործ
Սևակ Գրիգորյան - Բրենդի հիմնադիր՝ կրտսեր գինեգործ
Տասը տարի առաջ Վիգեն Գրիգորյանը հիմնեց Գրեգորիան ընկերությունը, որպեսզի ներդնի իր քսանամյա փորձը, ստեղծարարությունը և կիրքը ստեղծելով՝ նոր խոսք հայկական ալկոհոլի արտադրության մեջ։
Այս 10 տարիների ընթացքում մեր ըկերությունը զբաղվելէ մեծածավալ ալկոհոլային խմիչքների արտադրությամբ։ Այս ընթացքում մենք կարողացել ենք զարգացնել և ստեղծել նոր տեխնոլոգիաներ և դրանց կիրառությամբ, նոր տեսակի
արտադրանքներ։ Մեր ընկերությունը հանդիսանում է մատակարար՝ Հայկական, Ռուսական,
Բելառուսական, Ուկրաինական ընկերությունների
համար։ 2020 թվ․ մենք որոշել ենք ստեղծել մեր բրենդավորված ապրանքանիշը, որը թույլ կտա կիսվել մեր ձեռքբերումներով ուղիղ հանրության հետ և փոխել նրանց պատկերացումները բարձրորակ ալկոհոլային խմիչքների վերաբերյալ։
Սարաֆյան գինիներ
Լևոն Սարաֆյան - գինեգործ

Սարաֆյան գինիներ
Լևոն Սարաֆյան - գինեգործ
Լևոն Սարաֆյան - գինեգործ
2016թ.-ից Սարաֆյան ընտանիքի անդամներս որոշեցինք զբաղվել գինեգուծությամբ: Մենք աշխատել ենք հին հայկական գինեգործությունը և նորի լավագույնը համատեղել մեկում: Պատրաստման ընթացքում խաղողի հյութը վերցվում է հումքի 50 %-ից ոչ շատ (ԿՅՈՒՎԵ), որն ավելի բուրումնալից և որակյալ է:
ԴԱՎ ԿԱՆՅՈՆ
Գինեգործ

ԴԱՎ ԿԱՆՅՈՆ
Գինեգործ
Գինեգործ Խաղողագործ Աբել Հակոբյան
Դավ Կանյոն գինու գործարանը և խաղողի այգիները գտնվում է Գ.Աղավնաձորում։ Այստեղ դուք կարող եք համտեսել և ծանոթանալ գինու և խաղողի արտադրությանը, պատմությանը։
Կարաս Վայնս
Գինեգործ

Կարաս Վայնս
Գինեգործ
Խուլիանա Էռնեկյան՝ «Կարաս Վայնս» ընկերության նախագահ
Կայունությունը, ընտանիքը, ավանդույթը և փորձառությունը համախմբվում են Արարատ լեռան հավերժական հայացքի ներքո գտնվող Karas Wines հայկական գինեգործարանում: Մեր առաքելությունն է արտադրել համաշխարհային մակարդակի վինտաժներ Հայաստանի Արմավիր մարզում գտնվող մեր սեփական խաղողի այգիներից:
Իջևանի գինու – կոնյակի գործարան
Գինեգործ

Իջևանի գինու – կոնյակի գործարան
Գինեգործ
Իջևանի գինու-կոնյակի գործարանը Հայաստանի առաջին գինեգործարաններից է: Այն հիմնադրվել է 1951 թ.-ին: Գործարանը արտադրում է բարձրորակ կոնյակներ, խաղողի և մրգային գինիներ, օղիներ և պահածոների մեծ տեսականի: Գործարանը վստահ քայլերով գնում է առաջ՝ գրավելու նոր բարձունքներ և հաղթանակներ...
Արմենիա Վայն
Գինեգործ

Արմենիա Վայն
Գինեգործ
Ժան Բատիստ Սոլա - գլխավոր խորհրդատու
Արմենիա Վայն ընկերությունը հայկական 6000ամյա գինեգործական ավանդույթների և գերժամանակակից տեխնոլոգիաների միախառնումն է։ Ընկերության մրցանակակիր գինիները մեր բացառիկ տերուարի և հայ մարդու հոգատար աշխատանքի արդյունքն են և ամփոփում են Հայաստանի համն ու բույրը։
Պռոշյանի կոնյակի գործարան
Գինեգործ

Պռոշյանի կոնյակի գործարան
Գինեգործ
Պռոշյանի Կոնյակի Գործարան. դարերի խորհուրդ…
Համեցե՜ք խմենք մեր լավագույն նոր «ՖՐՈւՆԶԻԿ» գինին
Խալուլի
Գինեգործ

Խալուլի
Գինեգործ
Ալբերտ Ներսիսյան - տնօրեն
Խալուլի ապրանքանիշը հիմնադրվել է 2020 թ.՝ գինեգործ Ալբերտ Ներսիսյանի երկարամյա երազանքի և քրտնաջան աշխատանքի արդյունքում։
Փորձարկումները գինեգործին թույլ տվեցին արտադրել յուրահատուկ բնավորությամբ և փնջով գինիների շարք, որը շուտով արժանի տեղ գրավեց հայկական գինու ապրանքանիշերի մեջ:
Խալուլի անվան միջոցով ուղղակիորեն կապելով գինին և ապրանքանիշը՝ Ալբերտը ևս մեկ անգամ հաստատեց հայկական խաղողագործության և գինեգործության յուրահատկությունը՝ իր դարավոր հարուստ պատմությամբ և ավանդույթներով:
Արենիի Գինու Գործարան
Գինեգործ

Արենիի Գինու Գործարան
Գինեգործ
«Արենիի Գինու Գործարան» ՓԲԸ-ն հիմնադրվել է 1994 թ-ին ՀՀ Վայոց Ձորի մարզի Արենի գյուղում՝ Սիմոնյան ընտանիքի կողմից: Սկզբնական շրջանում գինու արտադրության հումք էր հանդիսանում սեփական աճեցրած խաղողը:
«ԳՐԻԳՈՐՅԱՆ ԳՐՈՒՊ» ԳԻՆՈՒ ԳՈՐԾԱՐԱՆ
Գինեգործ

«ԳՐԻԳՈՐՅԱՆ ԳՐՈՒՊ» ԳԻՆՈՒ ԳՈՐԾԱՐԱՆ
Գինեգործ
ԵՐԵՄ ՍԱՀԱԿՅԱՆ
«Գրիգորյան Գրուպ» գինու գործարան ՍՊԸ-Ն ստեղծվել է 2019 թվականին, Արարատի մարզի Ոսկետափ համայնքում:
Գործարանի տարածքը մոտ 70000 քառակուսի մետր է:
Գործարանի հիմնադիրն է Արամայիս Թեմուրի Գրիգորյանը: Նա արտադրության մեջ ներգրավեց հանրապետության փորձառու մասնագետներին, ինչի շնորհիվ գործարանը հասավ հաջողության և սկսեց արտադրել բարձր որակի գինիներ: Գործարանը մասնագիտացված է օղու, կոնյակի և գինիների արտադրության ոլորտում: Ձեռնարկությունը հագեցած է ժամանակակից սարքավորումներով և տեխնոլոգիաներով և գտնվում է գինեգործության, գինու և կոնյակի արտադրության ոլորտում փորձ ունեցող ընկերության մասնագիտական աշխատակիցների հսկողության տակ:
Որակյալ գինին այս ոլորտում խաղողի մանրակրկիթ ընտրության և դարավոր ավանդույթների արդյունք է : Գինին համարվում է համային ըմպելիք և դրա ողջամիտ
օգտագործումը մարմնին տալիս է լրացուցիչ քանակությամբ սննդանյութեր և էներգիա: Աշխարհում առաջին խաղողի վազը տնկել է Նոյը,Արարատյան դաշտավայրում: Գինին Աստվածների ըմպելիք է: Վայելեք մեր հիանալի գինին: Մեր նշանաբանն է՝ վերականգնել ազգային արժեքները:
«ՍԱՐ» ԱՐԵՆԻ ԳՅՈՒՂԻ
Գինեգործ

«ՍԱՐ» ԱՐԵՆԻ ԳՅՈՒՂԻ
Գինեգործ
«ՍԱՐ» գինու անվանումը կոչված է համփոփումն Հայկական լեռնաշխարհի ողջ ուժի ու էներգիայի, ինչի շնորհիվ գինին նվաճել է և դեռ պետք է նվաճի ոչ միայն Հայկական լեռնաշխարհի, այլև ամբողջ աշխարհի ամենաբարձր գագաթները: «ՍԱՐ» գինու համար այլևս նվաճված է Հայաստանի ամենաբարձր գագաթը՝ Արագածը, Եվրոպայի ամենաբարձր գագաթը՝ Էլբրուսը:
ԱԶԱՐԻԱ ՈՒԱՅՆԵՐԻ
Գինեգործ

ԱԶԱՐԻԱ ՈՒԱՅՆԵՐԻ
Գինեգործ
Հրանտ Եղիազարյան - համահիմնադիր
«ԱԶԱՐԻԱ ՈւԱՅՆԵՐԻ»-ն ընտանեկան գինու արտադրություն է: Թեև այն 2020 թվականին է առաջին անգամ ներկայացել սպառողին (2019թ.բերք), արտադրությունն ինքնին հիմնված է պատմության խորք գնացող ընտանեկան ավանդույթների վրա՝ հավելելով ժամանակակից տեխնոլոգիական մեթոդներ։
Երևանի Շամպայն գինիների գործարան
Գինեգործ

Երևանի Շամպայն գինիների գործարան
Գինեգործ
Գինեգործ, լաբորատորիայի վարիչ Աննա Մամիկոնյան
Երևանի Շամպայն Գինիների գործարանը ստեղծվել է 1939 թ., արդեն շուրջ 83 տարվա գործունեությամբ կարողացել է վստահություն և սեր ձեռք բերել ոչ միայն Հայաստանում, այլ նաև իր սահմաններից դուրս ամբողջ աշխարհում:
Կանաչ Գյուղ
Գինեգործ

Կանաչ Գյուղ
Գինեգործ
Գագիկ Աղաբաբյան
Կանաչ Գյուղը ներկայացնում է Կողբա Գինիները Տավուշի մարզի սահմանամերձ Կողբ գյուղից։ Մենք շեշտը դնում ենք խաղողի էնդեմիկ տեսակների վրա և նպատակ ենք դնում դրանց պահպանումն ու զարգացումը Հայաստանում։
«Մեր սահմանը մենք ենք»
ՀԻՆ ԱՐԵՆԻ
Գինեգործ

ՀԻՆ ԱՐԵՆԻ
Գինեգործ
Արա Միհրանյան - մարքեթինգի ղեկավար
ՀԻՆ ԱՐԵՆԻ-ն համադրում է հայկական գինեգործության պատմական ավանդույթները ժամանակակից սարքավորումների հետ՝ արժևորելով բնիկ Սև Արենի և Ոսկեհատ խաղողի տեսակները:
Այցելե՛ք մեր գինու գործարան, մառան, խաղողի այգիներ և բացահայտե՛ք մեր գինիները:
ՅԱԿՈՒԲՅԱՆ-ՀՈԲԲՍ
Գինեգործ

ՅԱԿՈՒԲՅԱՆ-ՀՈԲԲՍ
Գինեգործ
YACOUBIAN-HOBBS գինիները միջազգային ճանաչում ունեցող գինեգործ Փոլ Հոբսի և գործընկերներ Յակուբյան ընտանիքի համագործակցության գլուխգործոցներն են: Նրանք ուղևորվել են գինու ծննդավայր խաղողի էնդեմիկ սորտերից պատրաստելու միջազգային բարձրորակ գինիներ: