Միջոցառման մասին

«Երևանի Գինու Օրերը»՝ Հայաստանի ամենախոշոր բացօթյա գինու փառատոնը, վերադառնում է 2026 թ. հունիսի 5,6,7-ին, Երևանի սրտում՝ Սարյան, Թումանյան և Մոսկովյան փողոցներում։ Այս տարի միջոցառումը խոստանում է ներգրավվել մինչև 100 գինեգործական ընկերությունների և ավելի քան 250 գործընկերների՝ ստեղծելով անկրկնելի մթնոլորտ հայկական գինու ու գաստրոնոմիկ մշակույթի սիրահարների համար։
 
Փառատոնն իրականացվում է «ԷվենտՏուրա» հիմնադրամի կողմից և այսօր դարձել է Հայաստանի այցեքարտը՝ միջազգային ճանաչում ունեցող միջոցառում՝ նվիրված հայկական գինու մշակույթին։ 2025-ին այն հյուրընկալել է 180 000 այցելու, որից 40 %-ը զբոսաշրջիկներ են եղել՝ ապահովելով շուրջ 32 մլն ԱՄՆ դոլարի տնտեսական ազդեցություն։
 

Ծրագրում՝

  • Գինու համտեսներ և բացառիկ ներկայացումներ
  •  Վարպետաց դասեր և համադրման սեանսներ
  • Երաժշտական կենդանի կատարումներ
  • Թեմատիկ արվեստային ու մշակութային ակտիվություններ
  • Գործարար զրույցներ և #նեթվորքինգ
  • Արվեստ, արհեստ և ձեռքի աշխատանքների վարպետության դասեր
  • Խաղեր, շահումներ և ուրախ ժամանց ընկերների հետ
Փառատոնի մուտքն ազատ է։
Գինիներ համտեսելու և խաղարկություններին մասնակցելու համար անհրաժեշտ է ունենալ «Գինին Վայելելու Փաթեթը», որը ներառում է՝ բրենդավորված ապակե բաժակ, բրենդավորված պատյան, գինու համտեսի 12 տոմսակներ, խաղարկության կտրոն, 2-3 թեմատիկ փոստային բացիկներ, տեղեկատվական բուկլետ՝ միջոցառման քարտեզով և ծրագրով։
 
Խաղարկությամբ հնարավոր կլինի շահել եզակի գինիներ, նվեր-քարտեր և այլ անակնկալներ։
 
Էկոլոգիական մոտեցում՝ պլաստիկի օգտագործումն արգելված է, բաժակներն օգտագործվում են բազմակի, իսկ տոմսակները՝ վերամշակվում։ Տարեկան խնայվում է շուրջ 100,000 պլաստիկ բաժակ։
 
Միացե՛ք մեզ՝ հայկական գինու, մշակույթի ու տոնական մթնոլորտի այս անմոռանալի ճանապարհորդությանը։

Գոտիներ

Գինիների գոտի

«Երևանի Գինու Օրերը» փառատոնը տարեցտարի մեծանում է՝ իր շուրջը համախմբելով թե՛ փորձառու, թե՛ նորաստեղծ գինեգործներին։ Բացահայտեք հայկական գինեգործության ողջ ներկապնակը մեկ հարթակում՝ տասնյակ արտադրողների շուրջ 1000 տեսակ գինիների և հազարամյա ավանդույթների միջոցով։ Արի՛ միասին ծանոթանանք հայկական գինիների լավագույն տեսականուն։

Գաստրո գոտի

Լավ գինին կարող է ամբողջանալ միայն լավ սննդի հետ և ստեղծել անմոռանալի համեր: Համային նման գունապնակ ստանալու համար փառատոնին նախատեսված է հատուկ գաստրո գոտի, որտեղ մասնակցում են տասնյակ ռեստորաններ։ Այստեղ համերը խառնվում են օդում՝ պարգևելով իրական տոն գինեսեր գուրմաններին: Մինչև 40 սննդի կետերի բազմազանության մեջ յուրաքանչյուր այցելու կարող է գտնել իր նախընտրած գինու հետ համապատասխան սնունդը։

Երաժշտական գոտի

Փառատոնը իրական տոն է դարձնում Գինու Օրերի բեմից հնչող անդադար երաժշտությունը։ Այստեղ մեղեդիները միախառնվում են բաժակների թխկոցին և առավել համեղ դարձնում գինին վայելելու ընթացքը։ Յուրաքանչյուր այցելու կգտնի իր նախասիրություններին համապատասխան երաժշտությունը։ 

Փաթեթների վաճառքի տաղավարներ

Տեղակայված են լինելու 24 վաճառքի տաղավարներ, որտեղ վաճառվելու են «Գինին Վայելելու փաթեթներ», տոմսակներ, առանձին բաժակներ։ 

Խաղարկության տաղավար

Գլխավոր խաչմերուկի մոտ տեղակայված «Հուշանվերների տաղավարում» կլինի Խաղարկության արկղիկ։ Յուրաքանչյուր «Գինին Վայելելու Փաթեթում» առկա է մեկ խաղարկության կտրոն, այն գցելով խաղարկության արկղիկի մեջ, հնարավորություն կունենաք մասնակցելու խաղարկությանը և շահելու բազմաթիվ խոշոր նվերներ։ Բաց մի՛ թողեք հնարավորությունը շահելու խոշոր մրցանակներ «Երևանի Գինու Օրեր 2026»-ի գործընկերների և «ԷվենտՏուրա» ընկերության կողմից։ Խաղարկությունն ամփոփվելու է յուրաքանչյուր օր՝ հունիսի 5,6,7-ին ժամը 22։00-ին Թումանյան-Փարպեցի խաչմերուկում տեղակայված գլխավոր բեմից։

Յուրաքանչյուր օրվա վերջում՝ խաղարկությունից հետո, մնացած առկա տոմսերը ոչնչացվում են և հաջորդ օրվա խաղարկությանը չեն մասնակցում։

«Երևանի Գինու Օրերի» հուշանվերների և գինու տաղավար

Այս տաղավարում վաճառվելու են «Երևանի Գինու Օրերի» բրենդավորված գինիներ, թեմատիկ հուշանվերներ, գինու նվեր-քարտեր, գինու բրենդավորված պայուսակներ,  սթիքերներ, նվերային տարբերակներ և շատ այլ իրեր։

Միջոցառման Օրակարգ

14։00

Փառատոնի մեկնարկ

14։00-18:00

Ֆոնային երաժշտություն - գլխավոր բեմ

15:00-22:30

DJ - Սարյան, Մոսկովյան փողոցներ

14:00-22:30

Կիրառական նկարչության աշխատարան - Գործընկեր Ֆիորա

14:00-22:30

Գրաֆիտի նկարչության անկյուն - Գործընկեր Գանձ Գրաֆիտի

14:00-22:30

Փառատոնային հուշանվերների տաղավարի մեկնարկ

14։00-21։15

Խաղարկության կտրոնների գրանցում հուշանվերների տաղավարում

15:00-22:00

Գինու և Գաստրոնոմիկ գործարար զրույցներ

18:00 - 18:50

Rootline

18:50 - 19:30

Minor Blend

19:30 - 20:15

Mohana band

20:15 - 21:35

YereOne project

22։00-22։30

Խաղարկություն և DJ SIANNA

22։30

Երրորդ օրվա ավարտ

14։00

Փառատոնի մեկնարկ

14։00-18։00

Ֆոնային երաժշտություն - Գլխավոր բեմ

15։00-22։30

DJ - Սարյան, Մոսկովյան փողոցներ

14։00-22։30

Կիրառական նկարչության աշխատարան - Գործընկեր Ֆիորա

14:00-22:30

Գրաֆիտի նկարչության անկյուն - Գործընկեր Գանձ Գրաֆիտի

14:00-22:30

Փառատոնային հուշանվերների տաղավարի մեկնարկ

14։00-21։30

Խաղարկության կտրոնների գրանցում հուշանվերների տաղավարում

15:00-22:00

Գինու և Գաստրոնոմիկ գործարար զրույցներ

18:15 - 19:00

Hayren Band

19:00 - 20:00

Folkastic Band

20:00 - 20:45

Vida De Cuba

20:45 - 21։10

Hay Studio

21:10 - 21:45

Arsen Grigoryan

22։00-22։30

Խաղարկություն և DJ SPECIAL

22։30

Երկրորդ օրվա ավարտ

16:00

Փառատոնի մեկնարկ

16:00-18:00

Ֆոնայի երաժշտություն - գլխավոր բեմ

17։00-22։30

DJ - Սարյան, Մոսկովյան փողոցներ

16:00-22:30

Կիրառական նկարչության աշխատարան - Գործընկեր Ֆիորա

16։00-22։30

Գրաֆիտի նկարչության անկյուն - Գործընկեր Գանձ Գրաֆիտի

16։00-22։30

Փառատոնային հուշանվերների տաղավարի մեկնարկ

16:00-21:30

Խաղարկության կտրոնների գրանցում հուշանվերների տաղավարում

17։00-22։00

Գինու և Գաստրոնոմիկ գործարար զրույցներ

18:00 - 18:30

Բացման արարողություն․ Երևանի քաղաքապետարանի «ԵՐԵՎԱՆ» փողային նվագախումբ

18։30

Մասնակից գինեգործների հոբելյանական շքերթ

19:30 - 20:00

Հայաստանի հույների պարային համույթի ելույթ

20:00 - 20:45

Katil

20:45 - 21:30

Ethno Colors

21:30 - 21:50

Sofi Mkheyan

22։00-22։30

Խաղարկություն և DJ EKA

22։30

Փառատոնի առաջին օրվա ավարտ

Քարտեզ

Ինչպես հասնել Թումանյան - Մոսկովյան - Սարյան

© Երևանի Գինու Օրերին մնացին հաշված օրեր Շտապի՜ր

Բաժանորդագրվել նորություններին