
ԳԻՆԻՇԿՈ
Գինեգործ
ԳԻՆԻՇԿՈՆ նոր սերնդի գինու բրենդ է՝ ծնված 2025 -ին։ Խաթունի և Սպիտակ Արենի խաղողի տեսակներից պատրաստված սպիտակ չոր փրփրուն գինին ալյումինե տարաներում է, որը հեշտությամբ կարելի է բացել այնտեղ, որտեղ բաժակներ չկան, բայց կա գինի խմելու վայբ։
ԳԻՆԻՇԿՈՅԻ պիտակների վրա ժամանակակից հայկական արվեստն է և Հայաստանի ազգային պատկերասրահի հետ համատեղ հավաքածուն:
ԳԻՆԻՇԿՈՆ դիզայն է, որը կարող ես խմել և տրամադրություն, որը կարող ես վերցնել քեզ հետ։