
Ամարաթ
Գինեգործ
ԱՄԱՐԱԹ-ը սկսել է իր գործունեությունը 2004-ին և հիմնադրվել որպես ընկերություն 2024-ին Էդուարդ Բարխուդարյանի կողմից, ում արմատները սերում են Մելիք-Բարխուդարի տոհմից, իսկ «Ամարաթ»-ը խորհրդանշում էր մելիքական ամրոցը, որը ուժի, ժառանգության, պատմական արժեքների նշան է։ Ընկերությունը ստեղծում է գինիներ՝ բնական խմորման եղանակով, պահպանելով խաղողի բնույթը և հայկական տերուառի ինքնատիպությունը։ «ԱՄԱՐԱԹ»-ի գինիները միավորում են պատմական ժառանգությունն ու ժամանակակից մոտեցումը։