Միջոցառման մասին

Միացե՛ք մեզ՝ ճանապարհորդելու հայկական գինու հարուստ համերի և ավանդույթների միջով Երևանի ©Գինու Օրեր փառատոնին: Այս տարի փառատոնի գլխավոր հերոսը կարասն է որպես պատմության վկա և պատմություն կրող։ Գինու Օրերի կարևորագույն նպատակը հայկական գինեգործության դարավոր պատմության ներկայացումն է ամբողջ աշխարհին, ոչ միայն Հայաստանում, այլև տարածաշրջանում փառատոնային զբոսաշրջության զարգացումը։ 2023 թվականին փառատոնը ունեցել է 120․000 այցելու, որից շուրջ 30․000-ը եղել են զբոսաշրջիկները։

Այս տարի ©Գինու Օրերը կներկայանա նոր կոնցեպտով՝ հիմքում ունենալով հայկական կարասների բազմադարյան պատմությունն ու մշակույթը։
Բրենդինգի նպատակն է ներկայացնել հայկական եզակի և հարուստ մշակույթը՝ այն հասանելի դարձնելով թե՛ տեղացիներին, թե զբոսաշրջիկներին։ Նրանց համար հասանելի դարձնել տարածաշրջանում հազարամյակների պատմություն ունեցող գինեգործության հայկական ավանդույթները։

Անկախ նրանից՝ դուք փորձառու՞ գինու սիրահար եք, թե պարզապես ցանկանում եք ավելին իմանալ, «Երևանի Գինու Օրերն» առաջարկում է անմոռանալի փորձ բոլորի համար: Նշեք ձեր օրացույցի մեջ օրերն ու հրավիրեք ընկերներին, հարազատներին և մտերիմներին հանգստյան օրերը միասին անցկացնելու՝ լի ծիծաղով, բացահայտումներով և, իհարկե, բացառիկ գինիներով: Բաց մի թողեք հայկական մշակույթին և ժառանգությանը նվիրված այս փառատոնին մասնակցելու ձեր հնարավորությունը։

Պատրաստվեք վայելելու և տոնելու, քանի որ փառատոնին ներկայացվելու են տեղական խաղողի այգիների լավագույն գինիները մինչև 700 տեսակի։ 😍

Կհանդիպենք Երևանի Գինու Օրերին: 🤩🍷

 📍 Մոսկովյան-Սարյան-Թումանյան փողոցների խաչմերուկում։

📆  Հունիսի 7, 8, 9

⏰ Ժամը 16։00-ից մինչև 22։30։

Փառատոնի գլխավոր հովանավորն է Ակբա բանկը և VISA միջազգային վճարահաշվարկային համակարգը։ 🤝

🍷 Փառատոնից առավելագույնը ստանալու համար անհրաժեշտ է ձեռք բերել «Գինին վայելելու փաթեթը»։ Այն ձեռք բերելու համար այցելի՛ր Խանութ բաժին։

«Գինին վայելելու փաթեթը» հնարավորություն կտա մասնակցել փառատոնի ընթացքում անցկացվող ԽԱՂԱՐԿՈՒԹՅԱՆՆ ու շահել բազմաթիվ խոշոր մրցանակներ 😍, վայելել գինիներ, ստանալ հետաքրքիր փաստեր հայկական կարասների մասին, ծանոթանալ մասնակից գինեգործական ընկերությունների պատմություններին և իհարկե բազմաթիվ զեղչեր և հատուկ առաջարկներ գործընկերների կողմից։

🤩 Բաց մի՛ թողեք տարվա ամենագինեվետ իրադարձությունը։

Գոտիներ

Գինիների գոտի

Գինու գոտին ավելին է, քան պարզապես գինի համտեսելու վայր։ Սա հայկական հազարամյակների մշակույթի և ավանդույթների վերհանման հարթակ է, որը տարեցտարի ընդլայնվում է` ներառելով նոր գինեգործներ։ Արի միասին ծանոթանանք հայկական գինիների լավագույն տեսականու հետ․ Տասնյակ գինեգործներ և մոտ 700 գինու տեսականի, որտեղ յուրաքանչյուր գինեգործ ունի իր պատմությունը։

Գաստրո գոտի

Լավ գինին կարող է ամբողջանալ միայն լավ սննդի հետ և ստեղծել անմոռանալի համեր: Համային նման գունապնակ ստանալու համար փառատոնին նախատեսված է հատուկ գաստրո գոտի, որտեղ մասնակցում են տասնյակ ռեստորաններ։ Այստեղ համերը խառնվում են օդում՝ պարգևելով իրական տոն գինեսեր գուրմաններին: Մինչև 30 սննդի կետերի բազմազանության մեջ յուրաքանչյուր այցելու կարող է գտնել իր նախընտրած գինու հետ համապատասխան սնունդը։

Երաժշտական գոտի

Փառատոնը իրական տոն է դարձնում Գինու Օրերի բեմից հնչող անդադար երաժշտությունը։ Այստեղ մեղեդիները միախառնվում են բաժակների թխկոցին և առավել համեղ դարձնում գինին վայելելու ընթացքը։ Յուրաքանչյուր այցելու կգտնի իր նախասիրություններին համապատասխան երաժշտությունը։ Բեմը տեղակայված է լինելու Թումանյան-Փարպեցի խաչմերուկում։

Բարեգործական գոտի

Փառատոնը զբոսաշրջային և տնտեսական մեծ իրադարձություն լինելուց զատ 3 տարի շարունակ հարթակ է հանդիսանում նաև զինվորների կրթության ու վերականգնման գործունեությանն ուղղված մի շարք բարեգործական ընկերությունների համար։ Միջոցառմանը նրանք վաճառում են իրենց կողմից պատրաստած ապրանքներ և իրականացնում դրամահավաք։

                                2021

  • «Արփի Հոգեբանական Աջակցություն» ՀԿ
  • Ապագան Հիմա է
  • Աջակցություն վիրավոր զինվորներին
  • Սմարթ Արմենիա բարեգործական հասարակական կազմակերպություն
  • Արեգակ փուռ և սրճարան

                                   2022

  • Զինծառայողների ապահովագրության հիմնադրամ
  • 4090 Բարեգործական Հիմնադրամ
  • Beauty By Soldiers. Գեղեցկություն զինվորներից
  • Սմարթ Արմենիա բարեգործական հասարակական կազմակերպություն
  • Հերոսների Վերականգնողական Քաղաք
  • Արեգակ փուռ և սրճարան

                                  2023

  • «Նոր Էջ» նախագիծ
  • Հերոսների Վերականգնողական Քաղաք
  • Գեղեցկություն զինվորներից
  • Օգնի ՀԿ

Փաթեթների վաճառքի տաղավարներ

Տեղակայված են լինելու մինչև 10 վաճառքի տաղավարներ, որտեղ վաճառվելու են «Գինին Վայելելու փաթեթներ», տոմսակներ, առանձին բաժակներ։ Կլինեն նաև հատուկ նախավաճառքի տաղավարներ այն անձանց համար ովքեր ստացել են «Գինին Վայելելու Փաթեթ ՆՎԵՐ ՔԱՐՏ», կամ գնել են «Գինին Վայելելու Փաթեթը» yerewinedays.am կայքի խանութ բաժնից։

Խաղարկության տաղավար

Գլխավոր խաչմերուկի մոտ տեղակայված «Խաղարկության տաղավարում» կլինի Խաղարկության արկղիկ։ Յուրաքանչյուր «Գինին Վայելելու Փաթեթում» առկա է մեկ խաղարկության կտրոն, այն գցելով խաղարկության արկղիկի մեջ, հնարավորություն կունենաք մասնակցելու խաղարկությանը և շահելու բազմաթիվ խոշոր նվերներ «Երևանի Գինու Օրեր 2024»-ի գործընկերների և «ԷվենտՏուրա» ընկերության կողմից։ Խաղարկությունն ամփոփվելու է յուրաքանչյուր օր՝ հունիսի 7,8,9-ին ժամը 22։00-ին Թումանյան-Փարպեցի խաչմերուկում տեղակայված գլխավոր բեմից։

Յուրաքանչյուր օրվա վերջում՝ խաղարկությունից հետո, մնացած առկա տոմսերը ոչնչացվում են և հաջորդ օրվա խաղարկությանը չեն մասնակցում։

«Երևանի Գինու Օրերի» հուշանվերների և գինու տաղավար

Այս տաղավարում վաճառվելու են «Երևանի Գինու Օրերի» բրենդավորված գինիներ, թեմատիկ հուշանվերներ, գինու նվեր-քարտեր, գինու բրենդավորված պայուսակներ,  սթիքերներ, նվերային տարբերակներ և շատ այլ իրեր։

Միջոցառման Օրակարգ

16։00-17։00

Ֆոնային երաժշտություն

16։30 – 17։15

Գինու և Գաստրո Շոու

«Գինու և Գաստրո Շոու» գոտու բացում և Հայաստանի Երիտասարդ Խոհարարների մրցույթի մեկնարկ

17։10-18։10

DJ FUNK - DISCO

17։45 – 18։15

Գինու և Գաստրո Շոու

«Հայաստանի խաղողի գենետիկական ռեսուրսները» - կենսաբան-գենետիկ Քրիստինե Մարգարյան (Հայ)

18։20-19։00

BLUE APPLE Չեխական Ջազ Բենդ

18։30 – 19։30

Գինու և Գաստրո Շոու

“Карамель․ Карма․ Кондитерское шоу” – шеф-кондитер Дарья Груздева (Руc)

19։10-20։00

ԱՍՏՂԻԿ ՍԱՖԱՐՅԱՆ Երգչուհի

20:00 – 21:00

Գինու և Գաստրո Շոու

“Вино в водовороте искусств” - Искусствовед Артур Чех (Руc)

20։10-21։00

Yere1 Project

21։10-22։00

DJ KAJO

21:30 – 22:30

Գինու և Գաստրո Շոու

“Biodynamic Viticulture: The future is here” –  Chief Consultant Jean-Baptiste Soula (Eng)

22։00-22։30

Խաղարկություն

16։00-17։00

Ֆոնային երաժշտություն

16։30 – 17։15

Գինու և Գաստրո Շոու

Գաստրո Շոու – Շեֆ խոհարար Արբի Ղարախանի (Հայ)

17։10-18։10

DJ HEROS

17։45 – 18։15

Գինու և Գաստրո Շոու

“Диалог между вином и бокалом” - винный эксперт Яна Литвинчук (Рус)

18։20-19։00

FunkyDol Հայկական բենդ

19։00 – 20։00

Գինու և Գաստրո Շոու

Gastro show –  Chef, TV Personality, “Chopped” Judge, and Author of “The Chef Next Door Amanda Freitag (Eng)

19։10-20։00

the KinderGarten Հայկական բենդ

20։10-21։20

BLACK ALLEY Ամերիկյան Ռոք բենդ

21:00 – 22:00

Գինու և Գաստրո Շոու

Винный мастер класс - винный эксперт Артур Саркисян (Рус)

21։30-22։00

DJ SHANT KO

22։00-22։30

Խաղարկություն

16։00-17։00

Ֆոնային երաժշտություն

16։30 – 17։15

Գինու և Գաստրո Շոու

Гастро Шоу – Шеф-повар Тигран Гамбарян (Рус)

17։10-19։00

DJ FUNK-DISCO

17։45 – 18։15

Գինու և Գաստրո Շոու

“Род Таирянов, виноделие и  благотворительность”- Нана Таирян  (Рус)

18։45 – 19։30

Գինու և Գաստրո Շոու

Gastro show – Chef Arbi Gharakhani (Eng)

19։10-20։00

ONLY GIRLS Հայկական բենդ

20:00 – 21:00

Գինու և Գաստրո Շոու

Master Class about wine & content (Eng)

20։10-21։00

BY THE WAY Հայկական բենդ

21։10-21։40

JOCKEY DJ-set

21:30 – 22:30

Գինու և Գաստրո Շոու

Гастро Шоу – Шеф-повар Тигран Гамбарян (Рус)

21։40-22։00

Երիտասարդ Խոհարարների Մրցույթի Հաղթողների Մրցանակների Հանձնում

22։00-22։30

Խաղարկություն

Քարտեզ

Ինչպես հասնել Թումանյան - Մոսկովյան - Սարյան

© Երևանի Գինու Օրերին մնացին հաշված օրեր Շտապի՜ր

Բաժանորդագրվել նորություններին