«Երևանի գինու օրեր»-ը՝ հունիսի 4-ին և 5-ին
Թումանյանի տուն-թանգարանի դիմաց լինելու է վարպետաց դաս-մրցույթ «Գինին և արվեստը» խորագրով։ Մասնակիցները հնարավորություն կունենան նկարել երևանյան կոլորիտ՝ վայելելով մեկ գավաթ գինի Առնո Բաբաջանյանի երաժշտության ներքո։ Միջոցառման ընթացքում կստանան «գինոտ» էմոցիաներև ոգեշնչման մեծ չափաբաժին։