«Երևանի գինու օրեր»-ը՝ մայիսի 3-ին և 4-ին
Միջոցառման կազմակերպիչ ԷվենտՏուրա ընկերությունը նշում է, որ այս երկու տարիների ընթացքում միջոցառումն իր դրական ազդեցությունն է ունեցել հայկական գինեգործության, գինու և իրադարձային զբոսաշրջության արդյունքի ճանաչելիության բարձրացման և Հայաստանի տնտեսության զարգացման վրա: Իսկ միջոցառման այցելուների աշխարհագրական բաշխվածությունն ընդգրկում է ԱՊՀ բոլոր երկրներն՝ ընդհուպ մինչև Կանադա և Ավստրալիա: