
ԱրեՎայն
ԱրեՎայնն ընտանեկան արտադրույթուն է, հիմնվել է 2019թ․ Վայոց ձորի մարզի Արենի գյուղում։ Խաղողի այգիները նույնպես տեղակայված են Արենիում, դե իսկ կարմիր գինիներն էլ պատրաստվում են հենց Սև Արենի սորտի խաղողից։ Աշխատում ենք միայն էնդեմիկ սորտերի հետ, սպիտակներից գերակշռում են մսխալի, խաթուն խարջի և խաչ խարջի (ոսկեհատ) տեսակները։ ԱրեՎայնի գինիները բնական են (natural way of vinification), առանց հավելումների, չֆիլտրված։ Գինիներն հասունանում են ինչպես կարասներում, այնպես էլ ժամանակակից պահամաններում։ Խաղողի մշակման գործընթացները ևս կազմակերպվում են առանց քիմիկատների՝ բույսերով և այլ բնական միջոցներով։ ԱրեՎայն արտադրում է կարմիր և նարնջագույն չոր գինիներ։ Այս տարի արդեն ունենք 3 նարնջագույն և 5 կարմիր տեսակի գինիներ։ Շուտով շուկա դուրս կգա նաև ԱրեՎայնի առաջին ՊետՆատը (pétillant naturel)՝ բնական խաղուն գինին։