![speaker-photo](http://www.yerewinedays.am/wp-content/uploads/2023/04/Logo-Norqi-Keghar-2023-1.jpg )
Նորքի Կեղար
Գինեգործ
«Նորքի Կեղար» գինիներն ունեն ավանդական ընտանեկան գինեգործության 150 տարվա պատմություն։ Սահմանափակ քանակությամբ արտադրությունը ընդգրկում է յոթ անվանում գինի։ Արտադրվում է մինչև 3000 շիշ տարեկան յուրաքանչյուր տեսակից։ Գինիները պատրաստվում են խաղողի հետևյալ տեսակներից՝ Արենի, Կարմրահյութ, Կանգուն, Ոսկեհատ և Արարատի։ Արտադրության տեխնոլոգիան ավանդական է՝ խմորումը վայրի խմորիչով։ Բոլոր գինիները հնեցվում են տակառներում կամ կարասներում։ «Արարատի» ապրանքանիշի գինին հանդիսանում է կոլեկցիոն, որի խաղողի վազը ավելի քան 100 տարեկան է, տնկված մառանի հիմնադիրների կողմից։