speaker-photo

Ոսկեվազի Գինու Գործարան

Գինեգործ

«Ոսկեվազ»-ը ընտանեկան գինու գործարան է, որը գտնվում է Արագածոտն մարզի նույնանուն գյուղում: Գործարանը հիմնադրվել է դեռևս 1932 թվականին: Ոսկեվազի տարածքում ստեղծվել է նմանը չունեցող յուրօրինակ զբոսաշրջային համալիր, որտեղ կենտրոնական դեր է խաղում գինու և խաղողի պաշտամունքը։

Պարբերաբար բարելավելով և կատարելագործելով սեփական արտադրության որակը, յուրաքանչյուր տարի ընդլայնելով արտադրվող խմիչքի նմուշակազմը` «Ոսկեվազի Գինու Գործարան»-ը կատարում է իր յուրօրինակ ներդրումը գինիների աշխարհում:

Հասցե.

ՀՀ, Արագածոտնի մարզ, 0220, Ոսկեվազ համայնք

Աշխատանքային ժամեր

Յուրաքանչյուր օր. 09:00-18:00

Հեռ.:

+374 99550970

+374 98580970

Էլ. Հասցե.

info@voskevaz.am