Ցար Տիգրան
Չոր կարմիր գինի «Տիգրանուհի»
750 մլ․, ալկ։ 13,6%
Մուգ ռուբինագույն գինու հաճելի բույրն արտահայտված է կարմիր մրգերի և համեմունքների նոտաներով: Համն ունի հավասարակշռված թթվայնություն և հզոր տանինային կառուցվածք՝ հասուն կարմիր մրգերի, խոտաբույսերի, վարդի թերթիկների և համեմունքների նրբերանգներով: Հետհամը միջին տևողության է, քաղցր՝ վանիլի, վայրի մեղրի և դափնու տերևի նյուանսներով:
Պատրաստված տեղական Կարմրահյութ, Արենի, Կախեթ և Մեղրաբույր խաղողի սորտերից։ Այս նուրբ խառնուրդի արդյունքը հարուստ և բազմաշերտ գինին է՝ գերազանց մրգային նոտաներով և գայթակղիչ նրբերանգներով:
Սպիտակ չոր գինի «Տիգրանուհի»
750 մլ․, ալկ։ 13,7%
Գինու ներդաշնակ, հավասարակշռված համուհոտում դեղին խնձորի, սպիտակ ծաղիկների, պնդուկի և վանիլի նրբերանգները հիանալիորեն համադրվում են թարմ հանքանյութերի հետ:
Լավ համադրվում է պանիրների, սպիտակ մսով ուտեստների, ոստրեների և հալիբուտի հետ: Կարելի է վայելել նաև որպես ապերիտիվ կամ նուշի, խնձորի, մանգոյի և ծիրանի հետ:
Պատրաստված է հրաբխային ծագում ունեցող հողերի վրա աճեցված Ոսկեհատ խաղողի սորտից, որն էլ գինու բուրային փնջին հաղորդում է առանձնահատուկ նրբություն և բարդություն:
Չոր կարմիր գինի «Տիգրանուհի» ռեզերվ
750 մլ․, ալկ։ 14,3%
Գինին վառ կարմիր է՝ մանուշակագույն երանգներով: Հարուստ, բազմաշերտ բույրում կեռասի, լոռամրգի, սալորի նոտաները համադրվում են վարդի թերթիկների, դարչինի և սպիտակ պղպեղի նրբերանգների հետ: Քիմքին հարթ է, փափուկ՝ կարմիր կեռասի, սև հաղարջի, լոռամրգի, սալորի և ծխախոտի նյուանսներով: Հետհամը երկարատև է, կայուն՝ շոկոլադե շեշտադրումներով:
Գինին խորհուրդ է տրվում համադրել բադի, որսի մսի, ընկույզի, ելակի, թզի և պանրի հետ։