speaker-photo

ՕԼԴ ՎԱՅՆԸՐԻ

Գինեգործ

OLD WINERY գինեարանը հիմնադրվել է 2023 թվականին Տիգրանյանների ընտանիքի կողմից՝ հիմնվելով գինեգործ Տիգրան Տիգրանյանի գինեգործության ոլորտում ավելի քան 40 տարվա փորձի և նրա նախնիների խորհրդավոր պատմության վրա: OLD WINERY ընկերությունն արտադրում է բարձրակարգ հայկական գինիներ հարուստ յուրատեսակ համային փունջով։ Մեր գինիները պատրաստված են Արմավիրի և Արարատի մարզերում աճեցված հատընտիր խաղողից։ Արտադրում ենք 3 տեսակի անապակ գինիներ որոնք են՝

  1. Կարմիր գինի Վիկտորիա (Խաղողի տեսակը՝ Հաղթանակ, Միլաղ)
  2. Սպիտակ գինի Սոֆիա (Խաղողի տեսակը՝ Կանգուն, Մուսկաթ)
  3. Սպիտակ գինի Գլորիա (Խաղողի տեսակը՝ Կանգուն, Մուսկաթ)