
ԿՈՒԱՇ
Գինեգործ

Վերականգնել հին հայկական գինեգործության ավանդույթները- այս կարգախոսով ՛՛Մանուկյան Վայն՛՛ ընկերությունը 2016 թվականին սկսեց իր արտադրությունը:
Մեր գլխավոր նպատակն է՝ արտադրել բարձրորակ գինի՝ օգտագործելով տեղական խաղողի տեսակներ, եվրոպական տեխնոլոգիաներ և նորագույն մեթոդներ: Մեր աշխատանքի հիմքում ընկած են բազմամյա ընտանեկան ավանդույթները:
Մեր գլխավոր նպատակն է՝ արտադրել բարձրորակ գինի՝ օգտագործելով տեղական խաղողի տեսակներ, եվրոպական տեխնոլոգիաներ և նորագույն մեթոդներ: Մեր աշխատանքի հիմքում ընկած են բազմամյա ընտանեկան ավանդույթները:
Հայտնի է, որ Հայաստանի յուրահատուկ ռելիեֆի շնորհիվ, յուրաքանչյուր շրջանի խաղողն ունի առանձնահատուկ համ և հոտ: ՛՛Մանուկյան Վայն՛՛ ընկերության գինիները արտադրվում են խնամքով ընտրված խաղողից:
Մենք օգտագործում ենք տեղական էնդեմիկ տեսակներ՝ Ոսկեհատ և Սև Արենի: Չնայած վերջի տարիների գինու պահանջարկի աճին՝ գինու որակի ստանդարտները, որոնց հետևում է ընկերությունը, չեն փոխվել:
՛՛Մանուկյան Վայնը՛՛ հպարտությամբ ներկայացնում է ՛՛KOUASH՛՛ գինիների շարքը։ Գինիներն իրենց անվանումն են ժառանգել ավելի քան 1700 ամյա Կոշ գյուղից, որտեղից էլ սերում են Մանուկյան ընտանիքի արմատները։