
ՌՏԳ Գինի
Գինեգործ

RTG Wine-ը հիմնադրվել է 2018 թվականին։ Գաղափարն էր ստեղծել գինի,
որտեղ յուրաքանչյուր կումի մեջ հողի, պատմության և հոգատարության համն է։
Մեր այգիները գտնվում են Արգիշթիխինիլի հնավայրի մոտ՝ հրաբխային,
կավային և կավավազային հողերի վրա, ինչը նպաստում է գինու որակին։
Աճեցվում են հիմնականում երկու սորտի խաղող՝ Կարմրահյութ և Գառան Դմակ։
2021 թվականից մեկնարկել ենք գինու արտադրությունը՝ ավանդական
մշակության մեթոդներից անցնելով եվրոպական կորդոն էտման համակարգի։
Ստանում ենք սահմանափակ քանակով, սակայն բարձրարժեք գինիներ, այդ
թվում՝ թնդեցված կարմիր Portwine, որը տարածաշրջանում միակն է։