
ՕԼԴ ՎԱՅՆԸՐԻ
Գինեգործ
OLD WINERY գինեարանը հիմնադրվել է 2023 թվականին Տիգրանյանների ընտանիքի կողմից՝ հիմնվելով գինեգործ Տիգրան Տիգրանյանի գինեգործության ոլորտում ավելի քան 40 տարվա փորձի և նրա նախնիների խորհրդավոր պատմության վրա: OLD WINERY ընկերությունն արտադրում է բարձրակարգ հայկական գինիներ հարուստ յուրատեսակ համային փունջով։ Մեր գինիները պատրաստված են Արմավիրի և Արարատի մարզերում աճեցված հատընտիր խաղողից։ Արտադրում ենք 3 տեսակի անապակ գինիներ որոնք են՝
- Կարմիր գինի Վիկտորիա (Խաղողի տեսակը՝ Հաղթանակ, Միլաղ)
- Սպիտակ գինի Սոֆիա (Խաղողի տեսակը՝ Կանգուն, Մուսկաթ)
- Սպիտակ գինի Գլորիա (Խաղողի տեսակը՝ Կանգուն, Մուսկաթ)