speaker-photo

Ֆրունզիկ գինիներ

Գինեգործ

Պռոշյանի կոնյակի գործարանը երկու ընկերների բիզնեսում հաջողելու մասին է։ Դեռ 1995 թվականին գնելով ԽՍՀՄ տարիներից մնացած փոքրիկ գործարան՝ նրանք նպատակադրվեցին զբաղվել փրփրուն գինիների արտադրությամբ։ Գործարանն անվանակոչվեց «Պռոշյան» ու սկսեց ընդլայնել իր հորիզոնները։ Չսահմանափակվելով փրփրուն գինիների արտադրությամբ՝ Պռոշյանի թիմը ընդլայնեց հայկական գինեգործության սահմանները ու դարձավ առաջինը, ով ներկայացրեց նռան գինի։

Ընդամենը երկու տարի անց, 1997 թվականին գործարանը շարունակեց ընդլայնվել՝ հաջողություններ գրանցելով  նաև օղու, շամպայնի և կոնյակի արտադրության ոլորտում։ Կատարելության ձգտումը խթանեց անզուգական որակի հայկական խմիչքների ստեղծմանը։

Իսկ այսօր արդեն գործարանն ունի այգիներ և արտադրամասեր ՀՀ մի շարք մարզերում և արտահանում է հայկական արտադրանքը դեպի Ռուսաստան, Գերմանիա, ԱՄՆ, Իսրայել և մի շարք այլ երկրներ՝ ծանոթացնելով աշխարհին հայկական գինեգործության և կոնյակագործության լավագույն ավանդույթներին։

Պռոշյանի կոնյակի գործարանում մեր պատմությունը աշխատանքի հանդեպ սիրո, նվիրման ու կրքի մասին է։

Ֆրունզիկ․ Ժողովրդի սերը արժեք է