speaker-photo

Ոսկեվազի Գինու Գործարան

Գինեգործ

«Ոսկեվազ»-ը ընտանեկան գինու գործարան է, որը գտնվում է Արագածոտն մարզի նույնանուն գյուղում: Գործարանը հիմնադրվել է դեռևս 1932 թվականին: Ոսկեվազի տարածքում ստեղծվել է նմանը չունեցող յուրօրինակ զբոսաշրջային համալիր: 

Ողջ համալիրը ներկայացված է տարբեր ոճերի և ձևավորումների բազմաթիվ շենքերով և շինություններով, մինչդեռ դրանք բոլորը կախարդական կերպով միացված են մեկ ընդհանուր համույթի մեջ, որտեղ կենտրոնական դեր է խաղում գինու և խաղողի պաշտամունքը։

Այսօր «Ոսկեվազ» ապրանքանիշը ներկայացված է գինիների լայն տեսականիով, որոնք թույլ են տալիս ճանաչել Հայաստանը խաղողի սորտերի բազմազանության միջոցով:

Ոսկեվազը արտադրում է ինչպես երիտասարդ, այնպես էլ հնեցված, նրբաճաշակ աղանդերային գինիներ, ինչպես նաև Voskevaz Karasi Collection-ի սահմանափակ քանակություն՝ ինչպես ժամանակակից մեթոդներով, այնպես էլ հնագույն կարասների օգտագործմամբ, որոնք արտադրվել են դեռևս 19-րդ դարում: Ոսկեվազի գինիները արժանացել են բազմաթիվ մեդալների տարբեր տեղական և միջազգային գինիների հեղինակավոր մրցույթներում, ինչպիսիք են Mundus Vini, Decanter World Wine Awards, Sommelier Wine Awards, Catavinum World Wine & Spirits Competition և այլ:

Պարբերաբար բարելավելով և կատարելագործելով սեփական արտադրության որակը, ինչպես նաև յուրաքանչյուր տարի ընդլայնելով արտադրվող խմիչքի նմուշակազմը` «Ոսկեվազի Գինու Գործարան»-ը կատարում է իր յուրօրինակ ներդրումը գինիների աշխարհում: