Միջոցառման մասին
«Երևանի Գինու Օրերը»՝ Հայաստանի ամենախոշոր բացօթյա գինու փառատոնը, վերադառնում է 2025 թ. հունիսի 6,7,8-ին, Երևանի սրտում՝ Սարյան, Թումանյան և Մոսկովյան փողոցներում։ Այս տարի միջոցառումը խոստանում է ներգրավվել մինչև 100 գինեգործական ընկերությունների և ավելի քան 250 գործընկերների՝ ստեղծելով անկրկնելի մթնոլորտ հայկական գինու ու գաստրոնոմիկ մշակույթի սիրահարների համար։
Փառատոնն իրականացվում է «ԷվենտՏուրա» հիմնադրամի կողմից և այսօր դարձել է Հայաստանի այցեքարտը՝ միջազգային ճանաչում ունեցող միջոցառում՝ նվիրված հայկական գինու մշակույթին։ 2024-ին այն հյուրընկալել է 120,000 այցելու, որից 30%-ը զբոսաշրջիկներ են եղել՝ ապահովելով շուրջ 25 մլն ԱՄՆ դոլարի տնտեսական ազդեցություն։
Միջոցառման շրջանակում՝
- Գինու համտեսներ՝ Հայաստանի առաջատար գինեգործներից
- Համադրման դասընթացներ ու մաստեր-կլասներ
- Երաժշտական ծրագրեր, DJ-ներ և երեկոյան ֆլեշմոբ
- Թեմատիկ դիզայն և մշակութային ներկայացումներ
«Գինին վայելելու փաթեթ»՝ բաժակ, 12 տոմսակ, գինու պատյան, զեղչեր և խաղարկության մասնակցություն
Խաղարկությամբ հնարավոր կլինի շահել եզակի գինիներ, նվեր-քարտեր և անակնկալներ։
Էկոլոգիական մոտեցում՝ պլաստիկի օգտագործումն արգելված է, բաժակներն օգտագործվում են բազմակի, իսկ տոմսակները՝ վերամշակվում։ Տարեկան խնայվում է շուրջ 100,000 պլաստիկե բաժակ։
Նորույթ 2025-ին՝ “ՔՈ ԳԻՆՈՒ ՕՐՎԱ ՃԱՆԱՊԱՐՀԸ” տպագիր քարտեզների միջոցով կներկայացվեն Հայաստանի 20 գինու երթուղիները՝ «Երևանի Գինու Օրերը» փառատոնը որպես դրանց եզրափակիչ փայլուն կանգառ։
Նոր երաժշտական ծրագիր՝ «Սեր Երևան», որտեղ կներկայացվեն Երևանին նվիրված երգ փառատոնի ողջ տարածքում։
Միացե՛ք մեզ՝ հայկական գինու, մշակույթի ու տոնական մթնոլորտի այս անմոռանալի ճանապարհորդությանը։
Գոտիներ
Գինիների գոտի
Գինու գոտին ավելին է, քան պարզապես գինի համտեսելու վայր։ Սա հայկական հազարամյակների մշակույթի և ավանդույթների վերհանման հարթակ է, որը տարեցտարի ընդլայնվում է` ներառելով նոր գինեգործներ։ Արի միասին ծանոթանանք հայկական գինիների լավագույն տեսականու հետ․ Տասնյակ գինեգործներ և մոտ 1000 գինու տեսականի, որտեղ յուրաքանչյուր գինեգործ ունի իր պատմությունը։

Գաստրո գոտի
Լավ գինին կարող է ամբողջանալ միայն լավ սննդի հետ և ստեղծել անմոռանալի համեր: Համային նման գունապնակ ստանալու համար փառատոնին նախատեսված է հատուկ գաստրո գոտի, որտեղ մասնակցում են տասնյակ ռեստորաններ։ Այստեղ համերը խառնվում են օդում՝ պարգևելով իրական տոն գինեսեր գուրմաններին: Մինչև 40 սննդի կետերի բազմազանության մեջ յուրաքանչյուր այցելու կարող է գտնել իր նախընտրած գինու հետ համապատասխան սնունդը։

Երաժշտական գոտի
Փառատոնը իրական տոն է դարձնում Գինու Օրերի բեմից հնչող անդադար երաժշտությունը։ Այստեղ մեղեդիները միախառնվում են բաժակների թխկոցին և առավել համեղ դարձնում գինին վայելելու ընթացքը։ Յուրաքանչյուր այցելու կգտնի իր նախասիրություններին համապատասխան երաժշտությունը։

Բարեգործական գոտի
Փառատոնը զբոսաշրջային և տնտեսական մեծ իրադարձություն լինելուց զատ 3 տարի շարունակ հարթակ է հանդիսանում նաև զինվորների կրթության ու վերականգնման գործունեությանն ուղղված մի շարք բարեգործական ընկերությունների համար։ Միջոցառմանը նրանք վաճառում են իրենց կողմից պատրաստած ապրանքներ և իրականացնում դրամահավաք։
2021
- «Արփի Հոգեբանական Աջակցություն» ՀԿ
- Ապագան Հիմա է
- Աջակցություն վիրավոր զինվորներին
- Սմարթ Արմենիա բարեգործական հասարակական կազմակերպություն
- Արեգակ փուռ և սրճարան
2022
- Զինծառայողների ապահովագրության հիմնադրամ
- 4090 Բարեգործական Հիմնադրամ
- Beauty By Soldiers. Գեղեցկություն զինվորներից
- Սմարթ Արմենիա բարեգործական հասարակական կազմակերպություն
- Հերոսների Վերականգնողական Քաղաք
- Արեգակ փուռ և սրճարան
2023
- «Նոր Էջ» նախագիծ
- Հերոսների Վերականգնողական Քաղաք
- Գեղեցկություն զինվորներից
- Օգնի ՀԿ
2024
- «Եվրոպա Դոննա Արմենիա» ՀԿ – կրծքագեղձի քաղցկեղի դեմ պայքարի կոալիցիայի հայաստանյան ներկայացուցչություն
- «Քոչարդ» հիմնադրամ – աջակցում է աղիների
բորբոքային հիվանդություն ունեցող երեխաներին
2025 - «ՍՕՍ-Մանկական Գյուղեր» ՀԲՀ – երեխաների և երիտասարդների խնամքի ու ընտանիքում ապրելու իրավունքի պաշտպանության հիմնադրամ
- «Եվրոպա Դոննա Արմենիա» ՀԿ – կրծքագեղձի քաղցկեղի դեմ պայքարի միջազգային կոալիցիայի հայաստանյան մասնաճյուղ
- «Ամերիկյան Փարոս» հիմնադրամ – սոցիալ-տնտեսական և կրթական զարգացմանը աջակցող բարեգործական հիմնադրամ
- «Կյանքի Ճանապարհ» հիմնադրամ – էպիլեպսիայով երեխաների բուժմանը և մանկական նևրոլոգիայի իրազեկմանն աջակցող հիմնադրամ


Փաթեթների վաճառքի տաղավարներ
Տեղակայված են լինելու 24 վաճառքի տաղավարներ, որտեղ վաճառվելու են «Գինին Վայելելու փաթեթներ», տոմսակներ, առանձին բաժակներ։
Խաղարկության տաղավար
Գլխավոր խաչմերուկի մոտ տեղակայված «Խաղարկության տաղավարում» կլինի Խաղարկության արկղիկ։ Յուրաքանչյուր «Գինին Վայելելու Փաթեթում» առկա է մեկ խաղարկության կտրոն, այն գցելով խաղարկության արկղիկի մեջ, հնարավորություն կունենաք մասնակցելու խաղարկությանը և շահելու բազմաթիվ խոշոր նվերներ «Երևանի Գինու Օրեր 2025»-ի գործընկերների և «ԷվենտՏուրա» ընկերության կողմից։ Խաղարկությունն ամփոփվելու է յուրաքանչյուր օր՝ հունիսի 6,7,8-ին ժամը 22։00-ին Թումանյան-Փարպեցի խաչմերուկում տեղակայված գլխավոր բեմից։
Յուրաքանչյուր օրվա վերջում՝ խաղարկությունից հետո, մնացած առկա տոմսերը ոչնչացվում են և հաջորդ օրվա խաղարկությանը չեն մասնակցում։
«Երևանի Գինու Օրերի» հուշանվերների և գինու տաղավար
Այս տաղավարում վաճառվելու են «Երևանի Գինու Օրերի» բրենդավորված գինիներ, թեմատիկ հուշանվերներ, գինու նվեր-քարտեր, գինու բրենդավորված պայուսակներ, սթիքերներ, նվերային տարբերակներ և շատ այլ իրեր։
Միջոցառման Օրակարգ
Փառատոնի մեկնարկ
Ֆոնային երաժշտություն - գլխավոր բեմ
DJ - Սարյան, Մոսկովյան փողոցներ
FOLKASTIC BAND - Գլխավոր բեմ
VIDA DE CUBA - Գլխավոր բեմ
"Կումռութ" ֆլեշմոբ - Մոսկովյան փողոց
"Լուսարև" ֆլեշմոբ - Սարյան փողոց
FLOWGUARDZ - Գլխավոր բեմ
ARSEN GRIGORYAN - Գլխավոր բեմ
"ARARAT BRANDY FACTORY" կոկտեյլ շոու - Մոսկովյան փողոց
YEREONE PROJECT - Գլխավոր բեմ
"ՍԱՐԳՍՅԱՆ ԲԱՅ ԱՐԱՐԱՏԻ ԳԻՆՈՒ ԳՈՐԾԱՐԱՆ" ֆլեշմոբ- Մոսկովյան փողոց
"Արմենիա Վայն" ֆլեշմոբ - Սարյան փողոց
"Իջևան Գինու-Կոնյակի Գործարան" ֆլեշմոբ- Սարյան փողոց
«Սեր Երևան» երաժշտական ֆլեշմոբ
Խաղարկություն և DJ SIANNA
Երկրորդ օրվա ավարտ
Փառատոնի մեկնարկ
Ֆոնային երաժշտություն - Գլխավոր բեմ
DJ - Սարյան, Մոսկովյան փողոցներ
THE NEWTON FT MIEL MAR - Գլխավոր բեմ
Art&Wine Party ֆլեշմոբ- Սարյան փողոց
ALIKHANYANS BAND - Գլխավոր բեմ
"Կումռութ" ֆլեշմոբ - Մոսկովյան փողոց
ETHNO COLORS - Գլխավոր բեմ
"ARARAT BRANDY FACTORY" կոկտեյլ շոու - Մոսկովյան փողոց
"Բեկոն Պրոդուկտ" ֆլեշմոբ - Մոսկովյան փողոց
"Արմենիա Վայն" ֆլեշմոբ - Սարյան փողոց
"Լուսարև" ֆլեշմոբ - Սարյան փողոց
HAYSTUDIO - Գլխավոր բեմ
SRBUK - Գլխավոր բեմ
"ՍԱՐԳՍՅԱՆ ԲԱՅ ԱՐԱՐԱՏԻ ԳԻՆՈՒ ԳՈՐԾԱՐԱՆ" ֆլեշմոբ- Մոսկովյան փողոց
"Իջևան Գինու-Կոնյակի Գործարան" ֆլեշմոբ- Սարյան փողոց
«Սեր Երևան» երաժշտական ֆլեշմոբ
Խաղարկություն և DJ SPECIAL
Երկրորդ օրվա ավարտ
Փառատոնի մեկնարկ
Ֆոնայի երաժշտություն - գլխավոր բեմ
DJ - Սարյան, Մոսկովյան փողոցներ
OLD SCHOOL BAND - Գլխավոր բեմ
NOSTALGIE BAND AND & H. E . MR. PETR PIRUNCIK - Գլխավոր բեմ
"Բեկոն Պրոդուկտ" ֆլեշմոբ - Մոսկովյան փողոց
DARWINS PROJECT - Գլխավոր բեմ
"ՍԱՐԳՍՅԱՆ ԲԱՅ ԱՐԱՐԱՏԻ ԳԻՆՈՒ ԳՈՐԾԱՐԱՆ" ֆլեշմոբ- Մոսկովյան փողոց
THE BEERTLES BAND - Գլխավոր բեմ
"ARARAT BRANDY FACTORY" կոկտեյլ շոու - Մոսկովյան փողոց
Art&Wine Party ֆլեշմոբ- Սարյան փողոց
"Լուսարև" ֆլեշմոբ - Սարյան փողոց
KATIL - Գլխավոր բեմ
"Արմենիա Վայն" ֆլեշմոբ - Սարյան փողոց
"Կումռութ" ֆլեշմոբ - Մոսկովյան փողոց
"Իջևան Գինու-Կոնյակի Գործարան" ֆլեշմոբ- Սարյան փողոց
SOFI MKHEYAN - Գլխավոր բեմ
«Սեր Երևան» երաժշտական ֆլեշմոբ
Խաղարկություն և DJ EKA
Փառատոնի առաջին օրվա ավարտ
Քարտեզ
