«©Երևանի Գինու Օրեր» փառատոնը ճանաչվել է տարվա միջոցառում միջազգային «Wine Travel Awards 2021-2022» մրցանակաբաշխության շրջանակներում։
Մրցանակաբաշխությունը կայացել է London Wine Fair-ի ընթացքում, որի ժամանակ էլ հանձնվել է մրցանակը։
Մրցանակակիրներին որոշել են գինեգործության, զբոսաշրջության, լրագրության, մարքեթինգի և այլ ոլորտների 12 միջազգային հեղինակավոր մասնագետներից բաղկացած ժյուրիի կազմը։
Սեղմեք այստեղ՝ Wine Travel Awards-ի մրցանակակիրներին տեսնելու համար