Հուշանվեր փաթեթ

7,000 AMD

Տարեք ձեզ հետ փառատոնի հուշը և բացահայտեք նոր փառատոնային փորձառություններ:

Այս տարի ևս կարող եք ձեռք բերել սիրված «Հուշանվեր Փաթեթը» և վայելել փառատոնի ժամանցն ու հատուկ առաջարկները։

Փաթեթը ներառում է՝

  • բրենդավորված գինու բաժակ,
  • բաժակի պատյան
  • փառատոնային գրքույկ

Ի՞նչ է Փառատոնային գրքույկը

Փառատոնային գրքույկը հնարավորություն է տալիս օգտվել փառատոնի մի շարք լրացուցիչ փորձառություններից՝

  • հատուկ տաղավարից ստանալ 1 բաժակ կոկտեյլ (սանգրիա)՝ բրենդավորված գինու բաժակով,
  • մասնակցել ժամանցային գոտու խաղերին՝ Ջենգա, Օղակ և Կեռ, Շախմատ և այլ ակտիվությունների,
  • օգտվել փառատոնի գործընկերների կողմից առաջարկվող զեղչերից և անակնկալներից,
  • յուրաքանչյուր ակտիվությունից օգտվելիս գրքույկում կատարվում է համապատասխան նշում,
  • գրքույկում ներառված կլինի նաև Արենի համայնքի 2027 թվականի փառատոնների օրացույցը։