speaker-photo

Այգեպանի Տնակ

Գինեգործ

Բրենդի հիմնադիր - Աննա Կարապետյան

«Այգեպանի Տնակ» բրենդը գինու սիրահարներին ներկայանում է ֆրանսիական խաղողի հայտնի սորտերից պատրաստված գինու տեսակներով, ինչպես նաև նպաստում տարածաշրջանում խաղողագործության և գինեգործության զարգացմանը՝ ծանոթացնելով բարձրակարգ գինեգործության արվեստին: «Այգեպանի Տնակ» գինիների ստեղծման համար հումք են ծառայում խաղողի ֆրանսիական սորտերը՝ աճեցված Տավուշի Այգեհովիտ համայնքում: Դեռ 2017թ.ից սկսած՝ Այգեհովիտ համայնքում առաջին անգամ ներկայացվեցին ֆրանսիական խաղողի 6 հայտնի տեսակներ՝ Chardonnay, Cabernet Sauvignon, Sauvignon Blanc, Merlot, Pinot Noir և Syrah.