speaker-photo

Երևանի Շամպայն գինիների գործարան

Գինեգործ

Մամիկոնյան Աննա - գլխավոր գինեգործ

Շամպայն գինիների գործարանը հիմնադրվել է 1939թ-ին: Սկզբում գործարանը արտադրում էր միայն քաղցր և չոր գինիներ: 1954թ-ից արտադրամասը ընդլայնվել է  և հիմնվել է շամպայն գինիների արտադրություն: Երևանի «Շամպայն գինիների գործարան»-ը եղել և մնում է Հայաստանում եզակի իր տեսակի մեջ, որն արտադրում է շամպայն գինիների ողջ տեսականին, ֆրանսիական տեխնոլոգիայով դասականից մինչև հավաքածու: Գինու արտադրության համար ընտրվում են խաղողի լավագույն տեսակները, որոնք աճեցվում են Հայաստանի տարբեր շրջաններում։ Հենց այս պատճառով է, որ միջազգային ցուցահանդեսներում գործարանը բազմակի անգամ արժանացել է ոսկյա, արծաթե և բրոնզե մեդալների։