speaker-photo

Իջևանի գինու, կոնյակի գործարան

Գինեգործ

Իջևանի գինու, կոնյակի գործարանը հիմնադրվել է 1951 թվականին Տավուշի մարզի Իջևան քաղաքում։ Վերջին տարիների ընթացքում ծավալած ակտիվ գործունեության շնորհիվ գործարանում էապես աճել է արտադրությունը. գործարանի արտադրանքի տեսականին բազմապատկվել ու հասել է շուրջ երեսուն տեսակի:
Գործարանն արտադրում է բարձրորակ կոնյակներ, խաղողի և մրգային գինիներ, փրփրուն գինի, օղիներ, հյութեր և պահածոների մեծ տեսականի: Գործարանի ինքնագիրն են համարվում ընտրովի կարմիր և սպիտակ գինիները: Դրանք պատրաստվում են բացառապես խոշոր և առողջ խաղողի հատիկներից՝ գինուն տալով անկրկնելի համ: