speaker-photo

ՄԱՌ ՎԱՅՆ

Գինեգործ

Իմ և ընտանիքիս՝ 2019 թ․ ավարտին հայրենիք վերադարձի հիմնական նպատակը-երազանքը եղել է գինեգործություն սկսելը։ Մինչ օրս, բավական բարդ ուղի անցնելով, հաղթահարելով տվյալ ոլորտին բնորոշ խոչընդոտներ, նախաձեռնեցինք մեր  գործունեությունն  արդեն 2020թ․ Հիմնվեց <<Մառ Վայն>> ՍՊԸ-ն։ Խաղողի  մեր այգին գտնվում է Վյոց Ձորի մարզում,  որն ինչպես գիտեք հայտնի է իր գինեգործությամբ   դեռևս շատ  վաղուց։ Ամբողջությամբ  վերամշակեցինք պապական այգիները, որից ստանում ենք  <<Արենի>>  տեսակի խաղող։ 

Սա մեր սկսած  նոր ուղու չնայած բարդ, բայց և միևնույն ժամանակ  հաճելի սկիզբն է։ Սիրով, հետևողականությամբ, համբերությամբ լծված գնում ենք այս գեղեցիկ ուղով՝ դեպի առավել կայացած, լիարժեք ապագա