speaker-photo

ՋՐԱՂԱՑՊԱՆՅԱՆ ՎԱՅՆԵՐԻ ՍՊԸ

Գինեգործ

Հիմնադիր և գլխավոր գինեգործ՝ Արտեմ Ջրաղացպանյան և Գործադիր տնօրեն՝ Արտաշես Ջրաղացպանյան

Արևահամ խաղողի, վերամշակման ավանդական եղանակների և ժառանգված ավանդույթների համադրություններից են ստեղծվում Ջրաղացպանյան գինիները՝ ձեռք բերելով բացառիկ համահոտային երանգներ: Ջրաղացպանյան գինու գործարանն ամբողջությամբ արտացոլում է նվիրական ավանդույթներն ու ժամանակակից մոտեցումները: Ընկերությունն իր առջև խնդիր է դրել զարգացնել տարածքի խաղողագործությունն ու ստեղծում է բացառապես բարձրորակ գինիներ՝ բացահայտելով տերուարի խաղողի մշակության և դրանց վերամշակման լավագույն գործընթացները:

Տուրիստական այցեր:

Ընկերությունում հատուկ կարևորություն ունեն տուրիստական այցերի կազմակերպումը, որոնց ընթացքում բացի ընդունված համտեսից ու շրջայցից 130 ամյա մառանում և նոր կառուցված գործարանում, երբեմն կարող են անցկացվել տարաբնույթ ուսուցողական և տեղեկատվական վարպետության դասեր, այցելուները կարող են մասնակցել որոշ արտադրական գործընթացներին և այլն: