speaker-photo

ՎԱՅՆ ՆԵՏՍ

Գինեգործ

Նաիրի Գրիգորյան Վայն Նետս ՍՊԸ-ի տնօրեն

2016թ-ին ավարտելով EVN գինու ակադեմիան, հինմել եմ  WineNet.am հարթակը, որը առաջինն էր հայկական գինու ոլորտում: Կայքում առկա է տեղեկատվություն խաղողի սորտերի, արտադրվող գինիների, գինեգործարանների, փառատոնների և համտեսի սրահների մասին: Կայքում հասանելի նաև գինիների առցանց վաճառք:  

2022-ին մեր գործընկերներ LabCare & Consulting –ի և Arm Vino-ի հետ համատեղ սկսեցինք Հայաստանում հազվագյուտ հանդիպեղ նարնջագույն և բնական գինիների արտադրությունը: Այսօր մենք գինեսերների են ներկայացնում մեր Երևակ նարնջագույն գինին, որը պատրաստված է Արարատյան դաշտավայրում լայն տարածված Մսխալի և Ռկածիթելի  սորտերից: