speaker-photo

ՕՔՍՀՈՎԹ ՀԱՅԱՍՏԱՆ

Գինեգործ

Յոզեֆ Վատցլ - տնօրեն

«ՕՔՍՀՈՎԹ-գերմանացի թռչող գինեգործներ» ընկերությունը հպարտությամբ ներկայացնում է 2021 թվականի իր առաջին գինիները՝ ՕՔՍՀՈՎԹ ՀԱՅԱՍՏԱՆ: Մեր գինիներով ցանկանում ենք ցույց տալ, թե ինչպես են գինեգործական տարբեր մեթոդներն ազդում գինու զանազան ոճերի ստեղծման վրա: Մեր երկու Կանգուններն, օրինակ, պատրաստվել են նույն այգուց հավաքված խաղողից, սակայն ստացված գինիները բոլորովին տարբեր են: Միջազգային ստանդարտներով պատրաստված մեր գինիները, հուսով ենք, յուրօրինակ տպավորություն կթողնեն ձեզ հայկական գինիների շարքում և ոչ միայն: