«Երևանի Գինու Օրերը» տարվա ամենասպասված միջոցառումն է գինեգործների համար։ Նախատեսված
«Երևանի գինու օրեր» փառատոնն այս տարի ներկայանում է նոր բրենդինգով։
Բրենդինգի նպատակն է ներկայացնել հայկական եզակի և հարուստ մշակույթը՝ այն հասանելի դարձնելով թե՛ տեղացիներին, թե զբոսաշրջիկներին։ Նրանց համար հասանելի դարձնել տարածաշրջանում հազարամյակների պատմություն ունեցող գինեգործության հայկական ավանդույթները։
Ակբան լինելով ոլորտի առաջատարներից՝ Visa համակարգի հետ համատեղ մշտապես ներկայանում է հայաստանյան շուկայում նորար լուծումներով, ինչպիսիք են NFC, ApplePay, GooglePay վճարման միջոցները, Acba Max, Acba SoftPos լուծումները, Visa Digital քարտեր և այլն։
Այս տարի ևս Ակբան և Visa-ն Երևանի Գինու Օրեր փառատոնի գլխավոր հովանավորներն են։
Մենք վստահ ենք, որ ամառը, գինին ու ընկերները կյանքը վայելելու լավագույն համադրությունն են։
Մաղթում ենք լավ ժամանց և անմոռանալի
հիշողություններ։
«Երևանի Գինու Օրերը» տարածաշրջանի ամենամասշտաբային փառատոնն է, որի ընթացքում Դուք կարող եք․
Մասնակցել խաղարկության և գինին վայելելուն զուգահեռ շահել բազմաթիվ խոշոր մրցանակներ։ Խաղարկվելու են մինչև 200 նվերներ ԷվենտՏուրա ընկերությունից և «Երևանի Գինու Օրերի» գործընկերներից։
Գինին միավորում է մարդկանց։ Հազարավոր գինեսերներ կհավաքվեն մեկ վայրում՝ կիսելով միմյանց հետ ամենագինոտ օրերը։
Ձեռք բերելով «Գինին Վայելելու Փաթեթը» կունենաս համային ճանապարհորդություն՝ հնարավորություն ունենալով ծանոթանալ շուրջ 700-ից ավել գինու տեսականու հետ։
Կբացահայտես ավելին հայկական գինեգործության ավանդույթների մասին։ Կծանոթանաս գինու անցյալին ու ներկային՝ կարասների միջոցով։ Իդեպ, փառատոնի տարբերանշանը կառուցված է իրական կարասի ուրվագծով, որը մեզ հասել է մ․թ․ա 10-9 դարերից, պեղվել՝ Դվինի շրջանում։
«Երևանյան Գաստրոնոմիկ Oրեր»-ն իր շուրջն է միավորելու տարբեր երկրներից հրավիրված միշլենյան աստղ ստացած Շեֆ-խոհարարների, միջազգային որակավորում ունեցող գինեգետների, արվեստաբանների, ֆուդ բլոգգերների և ոլորտի շատ այլ մասնագետների անցկացնելու բազմազան գաստրոնոմիկ շոուներ և վարպետաց դասեր:
«Երևանի Գինու Օրերը» եզակի հնարավորություն է սեփական արտադրությամբ տարածաշրջանի ամենասպասված փառատոնին մասնակցելու
Տաղավարով ներկայանալու ավելի քան 120․000 այցելուների առջև։
1Դառնալ ©Գինու Օրերի համայնքի անդամ և նպաստել գինեգործության ու գինու զբոսաշրջության զարգացմանը։
3Ավելի քան 15․000 փաթեթների և 400․000 տոմսակների վաճառքի մաս կազմել։
2Ստանալ գլխավոր հովանավոր Ակբա բանկից և Վիզա միջազգային վճարահաշվարկային համակարգի կողմից առավելություններ և հատուկ առաջարկներ
4
«Գինու և Գաստրո Շոու» գոտու բացում և Հայաստանի Երիտասարդ Խոհարարների մրցույթի մեկնարկ
«Հայաստանի խաղողի գենետիկական ռեսուրսները» - կենսաբան-գենետիկ Քրիստինե Մարգարյան (Հայ)
Գաստրո Շոու – Շեֆ խոհարար Արբի Ղարախանի (Հայ)
“Диалог между вином и бокалом” - винный эксперт Яна Литвинчук (Рус)
Гастро Шоу – Шеф-повар Тигран Гамбарян (Рус)
“Род Таирянов, виноделие и благотворительность”- Нана Таирян (Рус)
«Երևանի Գինու Օրերը» տարվա ամենասպասված միջոցառումն է գինեգործների համար։ Նախատեսված
Գինեգործ
Խուլիանա Դել Ագիլա Էռնեկյան - Ընկերության նախագահ-սեփականատեր
2010 թվականին շուկա հանելով իր առաջին արտադրանքը՝ Կարասը սկիզբ դրեց հայկական գինու վերածննդին և շարունակում է մնալ առաջատար հայկական գինի։ Գինիների յուրահատուկ համի ու բարձր որակի հիմքում ընկած են Արարատյան դաշտում գտնվող սեփական խաղողի այգիները, որոնք նախագծվել և մշակվում են շրջակա միջավայրի նկատմամբ պատասխանատու վերաբերմունքով։ Այնտեղ աճում է 28 խաղողի սորտ՝ ինչպես էնդեմիկ, այնպես էլ միջազգային։
Անվանված ի պատիվ հնագույն հայկական կավե անոթների՝ Կարասը համադրում է հազարամյա գինեգործական ավանդույթները առաջատար տեխնոլոգիաների հետ՝ գինեգործական բոլոր փուլերում մանրակրկիտ աշխատանքի շնորհիվ հասնելով որակի կատարելության։ Կարասը ամենաճանաչելի հայկական գինին է արտերկրում. այն ներկայացված է տասնյակ երկրներում՝ բարձր պահելով հայկական գինեգործության հեղինակությունը միջազգային ասպարեզում: Իր գործունեության ընդամենը 10 տարիրների ընթացքում ընկերությունը հասցրել է շուկա հանել 20-ից ավելի պրեմիում դասի գինի: Այս տարի նույնպես գինու սիրահարներին սպասվում են շատ հետաքրքիր նորույթներ:
Գինեգործ
Ժան-Բատիստ Սոլա - գլխավոր խորհրդատու - Բորդո, Ֆրանսիա
«Արմենիա Վայն». ընկերություն, որը 2008 թվականից մեկ անվան շուրջ համախմբում է հայկական գինեգործության 6000ամյա ժառանգությունը, գինու մշակույթը, գերժամանակակից միջազգային տեխնոլոգիաները և աշխարհին ներկայացնում հայկական գինին ՝ որպես ազգային բարձրարժեք նմուշ։
Մշտապես ձգտելով կատարելության՝ «Արմենիա Վայն» ընկերությունը Հայաստանում առաջինն էր, որը ստանձնեց միջազգային սերտիֆիկացում ստացած օրգանական գինու արտադրության պատասխանատվությունը։
Այսօր արդեն բազմաթիվ հայտնի ու սիրված գինիների կողքին են ընկերության բացառիկ նորույթները «ԲիոՆէ» օրգանական գինին, ավանդական եղանակով պատրաստված «Թարիրի» խաղուն գինին և մի շարք նորություններ, որոնց կծանոթանաք փառատոնի շրջանակներում։
Գինեգործ
Միհրան Մանասերյան - ՏՈՒՇՊԱ-ի հիմնադիր և գլխավոր գինեգործ
Համտեսեք բնական ՏՈՒՇՊԱ գինիներն ու զգացեք Արարատյան դաշտի հնագույն բույրը: Հրավիրում ենք ՏՈՒՇՊԱ գինեգործարան․ եկեք ու վայելեք գինին շրջայցի ընթացքում՝ ջերմ և ընկերական մթնոլորտում։
Գինեգործ
Կապրաե, լեգենդից ծնունդ առած հայկական գինի։
Ներկայացնում ենք Կարմիր, Սպիտակ, Վարդագույն չոր գինիները:
Կապրաե հայկական գինիներ ստեղծված են հայկական գինեգործության հնագույն ավանդույթների ու նորարարական տեխնոլոգիաների միախառնումից։
Առանձնահատուկ խնամքով ու հոգատարությամբ մեր այգիներում աճեցված խաղողի տեսակները՝ կանգուն և արենի, լավագույնս են ներկայացնում հայկական տերուարի ողջ առանձնահատկությունը։
«ԷվենտՏուրա» ընկերությունը («Իրադարձային Զբոսաշրջության Զարգացման Գործակալություն») փառատոներ, կոնֆերանսներ և այլ մեծածավալ միջոցառումներ կազմակերպող ընկերություն է: «ԷվենտՏուրա․ իրադարձային զբոսաշրջության գործակալության» առաքելությունն է Հայաստանը դարձնել աշխարհի զբոսաշրջային գլխավոր մեկնուղիներից մեկը։ Արագ փոփոխվող աշխարհում զբոսաշրջությունը ևս արագ ու ճկուն փոփոխությունների է ենթարկվում, առաջ է մղվում իրադարձային զբոսաշրջությունը, ուստի ընկերությունը փորձում է գտնել զբոսաշրջության նոր մոդելներ, որը կփոխի զբոսաշրջության մասին կարծրացած պատկերացումները։ Ընկերությունը մեծ միջոցառումներ և փառատոններ կազմակերպելով՝ զբոսաշրջիկների հոսքերը ուղղորդում է դեպի կոնկրետ իրադարձությունների՝ ապահովվելով նրանց հաճելի ժամանցը, միևնույն ժամանակ պատմելով երկրի մշակութային արժեքների մասին։