«ՄԵՏԱԷՔՍՊՈ – ՏՈՒՐԻԶՄ»-ը B2B հարթակ է Մետավերսում Հայաստանի զբոսաշրջության և դրան առնչվող ոլորտների ծառայություններ մատուցողների և հայկական արտադրությամբ ու Հայաստանով հետաքրքրված միջազգային ընկերությունների համար:
Մետավերսը իրական աշխարհի 3D վիրտուալ հարթակ է, որտեղ մարդիկ փոխհարաբերվում են միմյանց հետ իրենց ավատարներով, գրեթե իրական աշխարհի ձևաչափով։
«ՄԵՏԱԷՔՍՊՈ – ՏՈՒՐԻԶՄ»-ի հիմնական ՆՊԱՏԱԿՆ է խթանել Հայաստանի զբոսաշրջությունն ու արտադրությունը, ստեղծել հնարավորություն հայկական ու միջազգային ընկերությունների միջև համագործակցությունների ստեղծման, հայկական արտադրանքի հանրաճանաչելիության բարձրացման համար։
Տարածաշրջանում առաջին վիրտուալ փառատոն-էքսպոն կանցկացվի 2023 թվականի նոյեմբերի 22-23-ին, կլինի երկօրյա։ Մանրամասների համար կարող եք կապ հաստատել՝ Լիլիթ Մարգարյան, հեռ․ 094848105, էլ․հասցե՝ [email protected]։