speaker-photo

Դոմեն Ջաբուրյան

Գինեգործ
Ջաբուրյանի խաղողի այգին Հայաստանի գեղատեսիլ լեռների սրտում է` 1400 մետր բարձրության վրա` Վայոց ձորի մարզի Աղավնաձոր գյուղում։  

Անահիտ Ջաբուրյանը երիտասարդ ֆրանսահայ գինեգործ է, որն աճեցնում է բացառապես ավանդական խաղողի տեսակներ, ինչպիսիք են Արենին և Ոսկեհատը։ «Սեփական ձեռքով ընտրած և խնամքով տնկած խաղողի տնկիները վայելում են դրախտային հողը։ Մեր նպատակն է դրանք կատարելագործել ֆրանսիական վարպետության նուրբ հպումով»: 

Երիզան՝ հայկական թագավորության աստվածությունների քաղաքը, հարգանքի տուրք էր սիրո աստվածուհի Անահիտին: Մեծ տոնակատարությունների ժամանակ Անահիտը պատրաստում էր «սիրո գինի»: Ով խմում էր այն, ստանում էր Անահիտի աստվածային օրհնությունը: