“YereWine Արշավի” ընթացքում գինու մշակույթի ճանաչելիությունը բարձրացնելու համար կամցկացվեն՝

1 «Երևանի գինու օրեր» փառատոն (հունիսի 7-9-ը)

Հայկական գինու, գինու տուրիզմի կարևորությունն ու ամբողջ գունապնակը ներկայացնող, ամենաջերմ էմոցիաները պարգևող, Հայաստանի զբոսաշրջության զարգացման մեջ կարևոր տեղ զբաղեցնող «©Երևանի Գինու Օրեր» փառատոնը անցկացվում է արդեն 7 տարի շարունակ։ 2017թ․- ից ի վեր յուրաքանչյուր տարի Երևանի կենտրոնական մի քանի փողոցներ լցվում են ջերմությամբ, դրական էմոցիաներով, երաժշտությամբ, պարուրվում լույսերով ու փոքր-ինչ գինովցած մարդկանց խինդով՝ յուրատեսակ հանդիպման վայր հանդիսանալով գինեսերների ու գինեգործների համար։

Փառատոնը հարթակ է ավելի քան 165 տարբեր ըներությունների համար՝ լինելով  Հայաստանի հարուստ գինեգործական խոհարարական և գործարար ժառանգության վկայությունը։ Փառատոնային հատվածում ներկայացված են լինում Հայաստանի շուրջ 80 գինեգործական ընկերություններ և 30 սննդի տաղավարներ, որոնք հաջորդելով մեկը մյուսին ապահովում են փառատոնային տրամադրությունն ու ուրախ ժամանցը։

Փառատոնի մուտքն անվճար է։

«©Երևանի Գինու Օրեր» փառատոնը 2022 թվականին ճանաչվել է տարվա միջոցառում միջազգային «Wine Travel Awards 2021-2022» մրցանակաբաշխության շրջանակներում։ Մրցանակաբաշխությունը կայացել է London Wine Fair-ի ընթացքում, որի ժամանակ էլ հանձնվել է մրցանակը։

2024 թվականին «Երևանի գինու օրեր» փառատոնը տեղի է ունենալու հունիսի 7-ից 9-ը Սարյան, Մոսկովյան, Թումանյան փողոցների տարածքում։

2 «Ռեստորանային Օրեր» արշավ (մայիսի 20-ից հունիսի 20-ը)

Մայիսի 20-ից Հունիսի 20-ը «Երևանյան Գաստրոնոմիկ Օրերի» շրջանակներում «Ռեստորանային Օրեր» արշավը կմիավորի Հայաստանի ռեստորանային համայնքը՝ երկրի հյուրերին և տեղացիներին առաջարկելու հատուկ «Սեթ Մենյուներ» և մեկ բաժակ կոկտեյլ, դարձնելով մասնակիցներին երկրի «ամենահամեղ» արշավի մի մասը։

Ռեստորանային ամիսը կտա․

  • Նախաձեռնության շրջանակներում 100-ից ավել ռեստորաններից օգտվելու հնարավորոթյուն
  • Զեղչեր սկսած 15%-ից
  • + 20% զեղչ՝ ARARAT Cherry կոկտեյլ կամ ARARAT Ani կոնյակ պատվիրելու դեպքում
  • Հատուկ անակնկալներ՝ ամենաշատ սեթ մենյութներից օգտված անձանց համար։

3 Վարպետաց դասեր ֆոկուս խմբերի համար (հունիսի 6-12)

  • YereWine արշավի շրջանակներում հայտնի միջազգային խոհարարները կանցկացնեն 3-4 վարպետության դասեր։ Այս միջոցառումները կոչված են նպաստելու հայ մասնագետների հետ միջազգային փորձի փոխանակմանը, նրանց գիտելիքների և հմտությունների ամրապնդմանը։

4 Գալա ընթրիք (Հունիսի 11)

  • «Երևանյան Գաստրոնոմիկ Օրեր 2024» նախագծի շրջանակում կկազմակերպվի բացառիկ ընթրիք՝ հատուկ ճաշացանկով: Երեկոյի խոհարարական փորձը կկազմակերպի և կվարի ֆրանսահայ հայտնի շեֆ խոհարար Ալեն Ալեքսանյանը, ով ունի 2 Michelin աստղ: Երեկույթը բարեգործական է և ստացված հասույթը կփոխանցվի Ֆրանս-Հայկական Մասնագիտական Ուսումնական Կենտրոն Հիմնադրամին։ Երեկոն կավարտվի արվեստի բացառիկ նմուշի աճուրդով:

5 Երևանյան Գաստրոնոմիկ Շոուներ (հունիսի 7-9)

Գաստրո շոուները կանցկացնեն հայ և միջազգային խոհարարները, արվեստի գիտակները և առնչվող ոլորտների այլ հեղինակավոր մասնագետները: Ամեն օր այցելուները կկարողանան մասնակցել 4-5 շոուների, որոնք կանցկացվեն տարբեր լեզուներով՝ հայերեն, անգլերեն, ֆրանսերեն և ռուսերեն: Գաստրո շոուների լեզուների բազմազանությունը կերաշխավորի հնարավորինս լայն լսարանի հասանելիությունն ու ներգրավվածությունը:

«Երևանյան Գաստրոնոմիկ Շոուների» գոտին տեղակայված կլինի Մոսկովյան-Բաղրամյան խաչմերուկում։ Այստեղ տեղադրված կլինեն պրոֆեսիոնալ կերպով կահավորված 2 իրարից առանձնացված բեմեր՝ հագեցած լեդ էկրանով, լույսերով, գերժամանակակից ձայնային համակարգով, խոհանոցային տեխնիկայով և այլ անհրաժեշտ նյութերով։ Ինչպես նաև կգործի հետխոհանոցը։

Երևանյան Գաստրոնոմիկ Շոուների ընթացքում կլինեն՝

  • Վարպետաց դասեր գինեգետների կողմից,
  • Գաստրոնոմիկ շոուներ միջազգային որակավորում ունեցող խոհարարների կողմից,
  • Սննդի և խմիչքի ճիշտ համադրման մասին խորհուրդներ,
  • Տարատեսակ ուտեստների համտես,
  • Գինու և այլ ոգելից խմիչքների համտես։

6 Գինի և ավելին։ Բիզնես Մարկետ (հունիսի 7-9-ը)

  • Այս տարի «Երևանի Գինու Օրեր» փառատոնին զուգահեռ տեղի կունենա ԷվենտՏուրա ընկերության նոր՝ «Գինի և ավելին․ Բիզնես մարկետ» նախագիծը։ Բիզնես մարկետի ընթացքում ալկոհոլային և ոչ ալկոհոլային խմիչք արտադրող, արտահանող կամ ներկրող բիզնեսները կարող են պրոֆեսիոնալ միջավայրում հանդիպել, միջազգային և տեղական շուկայի խոշոր ներկայացուցիչների հետ հաստատել շահավետ համագործակցություններ, իրականացնել վաճառք։
  • Բիզնես մարկետը շահավետ կլինի`
  • Արտասահմանյան և հայկական խմիչք արտադրողների համար․
  • Արտասահմանյան խմիչքի դիստրիբյուտորների համար․
  • Միջազգային բիզնեսի ներկայացուցիչների համար․
  • Ռեստորատորների համար․
  • Գործարար այցելուները հնարավորություն կունենան բանակցել գինի արտադրողների հետ ՈՒՂԻՂ, առանց որևէ միջնորդի՝ այդ նպատակով առանձնացված հատուկ գոտում:
  • Բիզնես մարկետին կարող են մասնակցել գինի, ալկոհոլային և ոչ ալկոհոլային խմիչքներ, թեթև սնունդ ներկայացնող ընկերություններ։
  • Այցելուների համար միջոցառման մուտքն ազատ է։