Գաստրո գոտի
Այս գոտում կարող եք գինին համադրել ամենատարբեր ու յուրահատուկ սննդի հետ, որոնց թիվն ավելի քան 30-նն է լինելու։

Գինիների գոտի
Գինին շա՜տ-շատ է լինելու, ներկայացված են լինելու ավելի քան 70 հայ արտադրողի 500-ից ավելի գինիներ։

Երաժշտական գոտի
Այս տարի ունենալու ենք մեկ մեծ և լուսավոր բեմ, որը տեղակայված է լինելու Թումանյան-Փարպեցի խաչմերուկում։ Հյուրերը կվայելեն բարձրաճաշակ երաժշտություն՝ տարբեր բենդերի կատարմամբ։

Գինու և Գաստրո Շոուի գոտի
Գինու և Գաստրո Շոու գոտում օրական 5-7 անգամ՝ 3 լեզուներով՝ հայերեն, անգլերեն և ռուսերեն կանցկացվեն գինեդասեր, գաստրո շոուներ, աուդիո թատրոն և «Գինու Գենետիկ Կոդը» խորագրով շնորհանդեսների շարք։
Տոմսն առցանց գնելու դեպքում հնարավորություն ունեք․
– վճարել ընդամենը 1000֏, տեղում 2000֏-ի կամ 8 տոմսակի փոխարեն,
– մասնակցել գինու կամ սննդի անվճար համտեսի,
– մասնակցել աննախադեպ աուդիո ինտերակտիվ թատրոնի,
– 3 օրերից ցանկացածում ներկա լինել մեկ նախընտրելի շոուի 5-7 շոուների,
– վաղաժամ ծանոթանալ օրակարգի հետ և ֆիքսել նախընտրելի խոսնակների դասընթացների ժամերը։
Տաղավար մուտքը թույլատրվելու է միայն «Երևանի Գինու Օրեր»-ի բրենդավորված բաժակներով։ Բաժակները կարելի է ձեռք բերել տեղում, վաճառքի տաղավարներից կամ գալ փառատոնի անցած տարիների բրենդավորված բաժակներով։ Բաժակները տեղում կվաճառվեն 4000 դրամով։
Նստատեղը․ «առաջին եկող, առաջին օգտվող» մեթոդով է։

Բարեգործական գոտի
2021թ․-ից սկսած ©Գինու Օրերը հարթակ է հանդիսանում մի շարք բարեգործական ընկերությունների համար, հիմնականում՝ զինվորների կրթությանն ու վերականգմանն ուղղված գործունեությամբ։ Միջոցառմանը նրանք ներկայացնում են իրենց կողմից պատրաստած ապրանքները և իրականացնում դրամահավաք։
2021
- «Արփի Հոգեբանական Աջակցություն» ՀԿ
- Ապագան Հիմա է
- Աջակցություն վիրավոր զինվորներին
- Սմարթ Արմենիա բարեգործական հասարակական կազմակերպություն
- Արեգակ փուռ և սրճարան
2022
- Զինծառայողների ապահովագրության հիմնադրամ
- 4090 Բարեգործական Հիմնադրամ
- Beauty By Soldiers. Գեղեցկություն զինվորներից
- Սմարթ Արմենիա բարեգործական հասարակական կազմակերպություն
- Հերոսների Վերականգնողական Քաղաք
- Արեգակ փուռ և սրճարան


Մեծ էկրան
Այս էկրանով ուղիղ միացմամբ ցուցադրվելու են միջոցառման ընթացքում կատարվող կարևոր իրադարձությունները, հարցազրույցները, մասնակիցների ֆլեշ-մոբերը։
Փաթեթների վաճառքի տաղավարներ
Տեղակայված են լինելու մինչև 10 վաճառքի տաղավարներ, որտեղ վաճառվելու են «Գինին Վայելելու փաթեթները», տոմսակները, առանձին բաժակները և գինու տոպրակները։ Կլինեն նաև հատուկ նախավաճառքի տաղավարներ այն անձանց համար ովքեր ստացել են «Գինին Վայելելու Փաթեթ ՆՎԵՐ ՔԱՐՏ», կամ գնել են «Գինին Վայելելու Փաթեթը» yerewinedays.am կայքի խանութ բաժնից։
«Երևանի Գինու Օրերի» հուշանվերների և գինու տաղավար
Այս տաղավարում վաճառվելու են «Երևանի Գինու Օրերի» բրենդավորված գինիներ, հուշանվերներ, գինու նվեր-քարտեր, գինու բրենդավորված պայուսակներ, սթիքերներ, նվերային տարբերակներ և շատ այլ իրեր։
Գինու առաքման տաղավար
Գինու բոլոր տաղավարներից գնորդներին մատուցվելու է գնված գինին մի քանի օրվա ընթացքում նշված հասցեով առաքելու ծառայություն։