2023թ առաջին անգամ YereWineDays արշավի շրջանակներում տեղի կունենա ԷվենտՏուրայի նոր նախագիծը՝ «ԳԻՆՈՒ ԷՔՍՊՈՆ»։ Գինեգործները, բացի «Երևանի Գինու Օրերի» փառատոնային հատվածից, ներկայացված են լինելու նաև մասնագիտացված գինու էքսպոյի հատվածում։

Էքսպոն տեղի կունա «Երևանի Գինու Օրեր» փառատոնին զուգահեռ՝ հունիսի 2, 3, 4-ին, 16։00-22։00-ն, Մոսկովյան փողոցի՝ Սպենդիարյանից Զորյան փողոցների միջնահատվածում։

Գինու Էքսպոյի հիմնական նպատակն է ստեղծել մի հարթակ, որտեղ գինու աշխարհի հետ կապված ցանկացած արտադրանք կամ ծառայություն մատուցող միջազգային բիզնես կարող է պրոֆեսիոնալ միջավայրում հանդիպել հայ գինեգործներին, փոխանակել առաջարկներ և հաստատել շահավետ համագործակցություն: Գինու մասնագիտացված էքսպոյի հարթակը լավագույնս կծառայի հայկական գինու արտահանման խթանման և B2B համագործակցությունների համար։

Էքսպոյի մուտքն անվճար է գրանցված գործարար այցելուների համար։ 

Գրանցումն անվճար է մինչ  հունիսի 2-ը։ Գրանցվելով այցելուներն ստանում են իրենց անհատական բեյջը։ Բեյջերի գույներն, ըստ գործունեության ոլորտի, տարբերվում են։

ՎԱՅՐԸ ԵՎ ԺԱՄԵՐԸ

  • Էքսպոն անցկացվելու է Երևանի կենտրոնական փողոցներից մեկում՝ Մոսկովյան փողոցում, այսինքն՝ սա լինելու է բացօթյա Էքսպո: Այն զբաղեցնելու է վեց հարյուր քառակուսի մետր տարածք, որում լինելու են կարմիր գորգեր, կոկտեյլի սեղաններ, ինչպես նաև բանակցություններ վարելու համար նախատեսված տարածք: Մեծ վրանային տարածքում ներկայացված են լինելու մինչև 30 գինի արտադրող ընկերություններ: Էքսպոյի մուտքն անվճար է լինելու գրանցված այցելուների համար:
  • Էքսպոն կտևի երեք օր՝ հունիսի 2-ից 4-ը, և այն բաց կլինի 16:00-ից մինչև 22:00:

ԲԻԶՆԵՍ ԱՅՑԵԼՈՒ

Կարող են լինել արտասահմանյան գործարարները, մասնավորապես՝

  1. Գինիների վաճառքի արտասահմանյան գործընկերներ, միջազգային դիստրիբյուտորներ
  2. Տարբեր միջազգային բիզնեսներ, որոնք որևէ առաջարկ են ներկայացնում գինեգործին (օրինակ՝ սարքավորում, սննդային հավելանյութեր, տեխնոլոգիական ծրագրեր և այլն)
  3. Գինու մասնագիտացված միջազգային կառույցներ և անհատ գինեգետներ, արտասահմանյան գինու ինֆլուենսերներ
  4. Արտասահմանյան ռեստորատորներ
  5. Արտասահմանյան տուրիստական գործակալություններ
  6. Արտասահմանյան ոլորտային մեդիա գործընկերներ և բլոգերներ

ԱՌԱՎԵԼՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Այս Էքսպոից վստահաբար կշահեն հետևյալ այցելուները.

  • Գինու դիստրիբյուտորներ․ կարող են բացահայտել նոր գինեգործների և նրանց արտահանման կարողությունը, ինչպես նաև վարել դիստրիբուցիայի վերաբերյալ բանակցություններ;
  • Արտասահմանյան ընկերությունները․ կարող են առաջարկել գինեգործներին հետաքրքրող որևէ տեսակի ծառայություն, օրինակ՝ տեխնոլոգիաներ, սարքավորումներ, համակարգչային ծրագրեր;
  • Գինու մասնագիտացված կառույցների ներկայացուցիչները․ կարող են հանդիպել գինեգետներին, ինչպես նաև համտեսման համար նախատեսված և լավ կահավորված սենյակներում համտեսել ընտրված գինիները;
  • Ռեստորատորները․ կարող են իրենց գինիների մենյուները համալրել նոր հայկական գինիներով;
  • Արտասահմանյան տուրիստական գործակալությունները․ կարող են տեղեկանալ գինու տուրիզմում նոր ուղղությունների և գինու տուրերի ամբողջական փաթեթներ առաջարկող գինու գործարանների մասին, այդ փաթեթներում ներառված ծառայությունների՝ գինու համտեսի, խաղողի այգիներ այցելությունների, այգիներում լանչի ծառայության մասին;
  • Արտասահմանյան մեդիա ներկայացուցիչները․ կարող են բացահայտել գինու էնդեմիկ տեսակներով հարուստ և նոր զարգացող շուկայի վերաբերյալ նոր պատմություններ

*Գործարար այցելուները հնարավորություն կունենան բանակցել գինի արտադրողների հետ ՈՒՂԻՂ, առանց որևէ միջնորդի:

ՄԱՍՆԱԿԻՑ ԳԻՆԻ ԱՐՏԱԴՐՈՂ

Գինու էքսպոյին ներկայանում են շուրջ 30 հայկական գինի արտադրող ընկերություններ։ Գինեգործական ընկերությունների համապատասխան մասնագետները ներկայացնում են գինիների տեսականին, հետաքրքրված գործարար այցելուներին ծանոթացնում արտահանման և համագործակցության հնարավորություններին, բանակցություններ վարում նրանց հետ, կարող են պատմել գործարանի ստեղծման, գինու անվան ծագման պատմությունը, որի արդյունքում՝ սկսել նոր համագործակցություն որևէ գինու բլոգերի կամ մեդիայի հետ։

Գինեգործը կարող է սպասարկել բիզնես այցելուներին՝ ըստ իր առաջնահերթությունների՝ ուղորդվելով բեյջերի գույներով։

Մասնակից գինեգործների ցանկը կհրապարակվի շուտով։ Կարող եք հետևել նաև մեր ֆեյսբուքյան էջին։

Եթե Դուք գինի արտադրող եք, և հետարքրքված եք մասնակցությամբ, կարող եք կապվել մեզ հետ՝ projects@eventtoura.org, հեռ 094848105 / 091264595 կոնտակտներով։

Եթե Դուք բիզնես այցելու եք, խնդրում ենք գրանցվել այստեղ։

Հովանավորչական և գործընկերային առաջարկներով հետաքրքրված լինելու դեպքում՝ կարող եք դիտարկել  «Դարձիր գործընկեր» բաժինը։